Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարդն ասում ա.— Գնա՝ արի, կասեմ։ Գնացողը տեհել եմ, եդ էկողը տեհել չեմ։ Գնա՝ արի։

Ըտիան գնաց, տեհավ, որ մի կնիկ հացը թխել ա, դուս ա տալի, էն ղրաղի էրած քերանքները վեր կալնում, ուտում։

— Դեդի ջա՛ն,— ասում ա,— խի՞ չես էս սպիտակ հացիցն ուտում։

Նա ասում ա.— Գնա՝ արի, կասեմ։ Գնացողը տեհել եմ, եդ էկողը տեհել չեմ։

Գնաց տեհավ, որ մի մարդ, ջրի վրա կարմունջը գձած, ինքը իրեն տրեխները հանեց, որ նի մտնի, ջուրը անցնի։

Նա ասեց, թե.— Ա՜յ տղա, ինձ ըստեղ կարմունջ ա գցած, արի ինձանով անց կացի։

Էկավ էդ մարդի մեջքովը անց կացավ էն կուռը, ասաց էդ ի՞նչ ա քու դարդը, որ քեզ կարմունջ են գցել։

Ասավ․— Գնա՛, արի, էն վախտը կասեմ։ Գնացողը տեհել եմ, եդ էկողը տեհել չեմ։

Գնաց թագավորի տատի դուռը բաց արավ, տեհավ, որ մի մութ տեղը, կուպրի կարասի մեջ մի պառավ նստած։

Ասեց.— Դեդի՛, թագավորն ասեց, թե՝ տատս ոսկի բլանիքը տարել ա, ղութին մնացել ա փակած, ղարկե գա։

Պառավն ասավ.— Քու տատը մեռնի, ոնց որ մեռել ա, էն տարի սով ընկավ, տվինք կորկի, կերանք, ո՞ւր ա բլանիք։ Կերթաս իրան ըտհենց կասես։

Դուս գալիս վախտը տղեն մտահան էր արել աղջկա ասածը, դուռը հետ արավ. ո՛ր հետ արավ, մատի եղունգը մնաց դռան արանքումը։ Շատ բոթեց, կարաց ոչ դուռը բաց անի, ձեռը քաշեց, դուս չէկավ, հանեց դանակը մատը կտրեց, հանեց ու էկավ կարմնջի կուշտը։

Ըհը՛,— ասավ,— էկա, կարմունջ ախպեր, ասա քու դարդը։

Ասավ.— Արի՛ իմ մեջքովը անց կաց, ես քի կասեմ, փա՛ռք քեզ, աստված, որ գնացողը տեհել էի, եդ էկողը տեհել չէի, հըմի տեհա։

Էկավ անց կացավ էն կուռը, մարդն ասավ.— Ես էն մարդն եմ որ, որտեղ կարմունջ շինեին՝ քանդեի, որտեղ ճամփա շինեին՝ քանդեի, հըմի էն դունիումը ընենց քանդել եմ, էս դունիումը ինձ կարմունջ են գցել, որ վրովս անցնեն։

Տղեն անցավ գնաց պառավի կուշտը, տեհավ, հացը թխած՝ քրինջներն ա ուտում։