Պառավը խնձորնին վեր ա ունում ու տանում թրեքին շարոտում։ Րիգունը ժամն ա գնում ու տուն գալիս, մտիկ անում խնձորնուն էն ղայդի շափաղին են տալիս ըլում, որ սիրտը թրթռում ա, էլ կտրում չի համբերել․ վեր ա կալնում ու մի խնձորի թշիցը մի լավ կծում։ Էն ղայդի անուշ ա ըլում խնձորը, որ բերնի ջուրը ըղու ա ըլում։ Պառավը վեր ա ունում իրեք խնձորն էլ ուտում։ Անց ա կենում քիչ վախտ, էս պառավը երկուֆոգիսանում ա։ Անց ա կենում իննը ամիս, իննը օր, իննը սհաթ, պառավը բերում ա մի ֆորթ։ Խեղճ պառավն ուրխանալու տեղ սև օր սուգ ա նստում։ Ո՞վ լաց կլի՝ քու պառավը, ո՞վ չի լաց ըլիլ՝ քու պառավը։ Գշեր-ցերեկ աղի էրտասունք ա վեր ածում ու դարվշին անըծքաչոր անում։
Վրա մի տարին մարդը մեռնում ա։ Ֆորթն էլ մոզի դառած ա ըլում։ Ռավոտները գնում ա հանդը րածելու, րիգները տուն ա գալիս, մորը բարի րիգուն ասում ու կրակի ղրաղին խտոր ընգնում, քնում։
Էսենց անց ա կենում իրեք տարի։ Մի րիգու Մոզին վեր ա կալնում ու մորն ասում.— Ա՛յ մերա, ես էսա հասակս առել եմ, պետք ա կնիկ ուզեմ․ ռավոտահանա վաղը վե կկենաս կերթաս թգավորի կուշտը, կոսես. «Իմ Մոզին քու ախչկանն ուզում ա․․․»։ Պառավը մնում ա վերքաշված. դեռ հլա սիրտ անելիս չի ըլում, վերջն ասում ա․ «Հալբաթ էստի մի բան կա, թե չէ՝ նա ո՞նց ջուռիաթ կոներ, թգավորի ախչկանն ուզելու»։ Պառավը ճամփա ա ընգնում գնում թգավորի կուշտը։
Պառավը թուշ գնում ա, նստում թգավորի խնամխոսի քարի վրեն։ Թգավորի նազիր-վեզիրնին գալիս են, ուզում են վե կացնեն, նա վեր չի կենում։ Ասում ա, որ գնան թգավորին իմաց տան, թե մի պառավ ա եկել, ուզում ա՝ թգավորի ախչկանն իր Մոզու հմար ուզե։ Թգավորը հրաման ա տալի, որ պռավին իր կուշտը կանչեն։ Պառավին կանչում են թգավորի ամարաթնին։
— Ի՞նչ խոսք ունիս, ա՛յ մերա,— հարցնում ա թգավորը քաղցրութենով։
— Թգավորն ապրած կենա,— ասում ա պառավը,— իմ Մոզին ախչկանդ ուզում ա։
— Շա՜տ լավ, թող ուզե,— ասում ա թգավորը․— Հմա իրեք բան ունիմ նրանից ուզելու, թե որ կատարեց՝ խիստ լավ, թե չէ ու՝ նրա գլուխը տալ կըտամ։ Գնա քու Մոզուն ասա, որ ինձ մի ոսկե սինի ղրգե, ոսկով լիքը, ոսկե սինով ծածկած։
Պառավը վեր ա կենում ու փոխփոշիման տուն գալիս։