Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

29. ՀՈՐՆ ՈՒ ՄՈՐԸ ԾԱԽՈՂ ՏՂԻ ՀԵՔԻԱԹԸ

Ժամանակով մի քաղաքում մի քյասիբ մարդ ա ըլում, ունենում ա մի տղա։ Տղին տալիս ա ուսումնարան։ Դա գնում ա ըտի կարդում է, իրան ուսումը ավարտում ա, գալի տուն։

Հերն ասում ա.— Հըլե չվել չալիշ Էկա, որ դու ուսումդ սըվորեցիր, ըստիան եդը դու մեզ պետք ա պըհես։

Տղեն ասում ա.— Կըպըհեմ։

Մի քանի օրից եդը տղեն միտք ա անում, թե ինչ անեմ, որ դըրանց լավ պահեմ։ Գնում ա քաղաքը ման գալի, դես-դեն՝ իրան խելքի կտրած մի բան չի գտնում։

Մի օր ասում ա.— Ապի՛, արի մենք քոչենք էս քաղաքիցը, գնանք ուրիշ թաքավորի քաղաք։ Թե չէ՝ ես քաղաքը մի քյասիբ քաղաք ա, մենք կարալ չենք, որ ըստի ապրենք։

Հերն ասում ա.— Դու գիտես, որդի՛, ոնց որ լավն ա՝ հընե արա։

Այինօյին բան ու ման ունեին, ծախեցին ու վեկացան, դուս էլան էդ քաղաքիցը։ Շատ գնացին, թե քիչ՝ էդ աստված ա գիդում։ Գնացին հասան մի թաքավորի քաղաք։

Տղեն ասավ.— Ապի ջա՛ն,— ասավ,— նանի ջա՛ն, էկեք ձեզ մի խելոք բան ասեմ, ես կտանեմ ձեզ էս թաքավորի վրա՝ ոնց որ ըլի, կըծախեմ, թե թանգ, թե էժան։