Ասավ.— Ասա՛, թաքավորի ախչիկ, էն խոսկերքը, տենա՛նք։
Ասավ.— Շատ եմ ասել, գտել չեն, ամենի գլուխն էլ կտրել եմ, հարըրից մի ջան պակաս ա։
— Վնաս չունի՛,— ասավ,— թաքավորի ախչի՛կ, եթե գտնեմ ոչ՝ իմ գլուխն էլ կտրի։
— Աչքի՛ս վրա,— ասավ,— կասե՛մ։
Տղեն ասավ.— Թաքավորի ախչիկ, դուն իրեքը պտես ասի, ես էլ մինը պտեմ ասի։ Թե ես քու իրեք խոսքը գտնում ոչ իմ գլուխը կտրի, որ դո՛ւ իմ մի խոսքը գտնուս ոչ...
— Դո՛ւ իմ գլուխը կտրի,— ասավ ախչիկը։
Տղեն ասավ.— Շա՛տ լավ։
Ախչիկն ասավ.— Դե գնա, ռավոտն արի՝ ասեմ։
Գնաց, ռավոտը տղեն էկավ, ասավ.— Թաքավորի ախչիկ, դե ասա տենամ։
Թաքավորի ախչիկն ասավ.— Աշխարքիս էրեսին ի՞նչն ա շատ թեթև։
Տղեն ասավ, թե.— Իսանի խելքի պես թեթև բան չկա։
— Դուզ,— ասավ,— էդ ա։
— Դե՛,— ասավ,— էն մինն էլ ասա։
Ասավ.— Չէ՛, գնա, ռավոտն արի, էն մինն էլ ընդով կասեմ։
Գնաց, ռավոտն էկավ։
Ախչիկն ասավ.— Աշխարքիս էրեսին ի՞նչն ա շատ ծանդրը։
— Ա՛յ,— ասավ,— իսանի խելքի պես աշխարքի էրեսին ծանդըր բան չկա։
— Էդ ո՞նց ա,— ասում է ախչիկը,— որ մի իսանը համ ծանդըր խելք ունի, համ թեթև։
— Ըտենց չէ՛, թաքավորի ախչիկ, աշխարհում մի իսան չկա, էրկու իսան ա. մինը կա, որ շատ թեթև խելք ունի, մինը կա, որ Լալվարու սարերը քաշում ա խելքով։
— Ապրե՛ս,— ասավ,— ա՛յ տղա, դրուստ ըտոնք են։
— Դե,— ասավ,— ասա էն մինն էլ։
— Գնա՛,— ասավ,— էգուց կըգաս, կասեմ էն մինն էլ։
Տղեն գնաց, ռավոտը լիսացավ, էկավ։
— Ասա՛,— ասավ,— թաքավորի ախչիկ, դե՛։
Ասավ.— Ա՛յ տղա, աշխարքիս էրեսին ի՞նչն ա շատ եգին։
— Թաքավորի ախչիկ,— ասավ,— էն մարդի խելքը որ թեթև ա, նա կասի՝ աչքն ա եգին, ո՛ր մարդի խելքը շատ ծանդրն ա,