նա կասի՝ միտքն ա եգին։ Ա՛յ ըստի նըստած ենք, համա, միտքս սաղ աշխարքում ման էկավ, էլի էկավ ըստի։
Ախչիկն ասավ.— Ղո՛չաղ տղա, ազատեցիր գլուխդ։ Դե ասա քու մի խոսքդ, տենանք ի՞նչ ա։
Տղեն ասավ,— Չէ՛, ռավոտը կգամ, կասեմ։
Տղեն գնաց ու ռավոտն էկավ։
— Դե՛,— ասավ,— ասա՛, այ տղա։
— Թաքավորի ախչիկ,— ասավ,— էն ի՞նչ մարդ էր, որ մորը հաքավ, հորը վեր էլավ, կռացավ, որ ջուր խմի՝ իրան մահն ընկավ աղաքը։
Թաքավորի ախչիկը մնաց ըրմացած։
Խելքը մի բան չի կտրեց։
Ասավ.— Ա՛յ տղա, գնա ռավոտը կգաս, քեզ մի պատասխան կտամ։
Տղեն գնաց։ Ախչիկը շատ մտքի եդնա ընկավ, տեհավ, որ դա գտնելու բան չի։ Ասավ. «Ես որ մի ուստութին չանեմ, էդ տղեն ռավոտը իմ գլուխը տալ պտի»։
Վե կացավ, շորերը փոխեց, օխտն ախչիկ գլխին հըվաքեց, առավ գնաց էն տղի կուշտը։ Գնաց, իրար հետ հաց կերան, էդ տղին հարփացրուց, ախչկերանցը ճամփու էրետ, գնացին, ինքը մնաց կշտին, եդնեն ընկավ, հարփած մարդ էր, հարցրուց, թե. «Թաքավորի ախչկան ի՞նչ ես ասել, որ ըտենց նեղն ես գցել»։
Հարփած էր, գլխի չընկավ, ասավ.— Ես եմ, որ մորս ծախեցի՝ շորի տվի, հորըս էլ ծախեցի՝ ձիու տվի, վեր էլա, էկա մի տղի ռաստ էկա, մի գիր տվեց, դրի գդակիս ծալումը, էկա, կռացա, որ ջուր խմեմ, վեր ընկավ՝ ընկավ ջուրը, վի կալա կարդացի, տեհա, որ գրել ա, թե. «Րիգունը գա՝ րիգունը, ռավոտը գա՝ ռավոտը կտրեցեք էդ տզի գլուխը»․ վեկալա պատռեցի։
Ախչիկն էդ բաներն իմացավ, տղին խափեց ու դուրս էլավ, փախավ գնաց իրան տունը։
Տղեն ռավոտը վի կացավ, տեհավ, որ իրան խափել են, հարփացրել են ու էդ բաները իմացել, մտքի եդնան ընկավ ու մոլորվեց։ Բալիշը վի կալավ, որ դնի ընդի, տեհավ ախչկա փոխանը բալըշի տակին, «Ջա՜ն,— ասավ,— պրծա»։
Վի կալավ ու էդիր ծոցումը ու գնաց թաքավորի ախչկա կուշտը։ Ախչիկը չգիտեր, թե փոխանը մնացել ա։ Հացկերույթ սարքեց ու շատ օքմին հավաքեց, որ տղի գլուխը կտրել տա։ Տեհավ տղեն էկավ, ուրախ֊ուրախ նստեց, ասավ.— Թաքավորի ախչիկ, գտա՞ր։