— Հա՛, գտա։
— Ի՞նչ ա, որ գտար:
— Էն դուն ես, որ մորդ ծախել ես՝ շորի տվե, հորդ էլ ծախել ես՝ ձիու տվե:
— Դրուստ ա,— ասավ,— ի՞նչ ես ուզում հմի անես։
— Էս սհաթին գլուխդ կտրիլ պտիմ տա։
— Փեշքա՛շ ա, թաքավորի ախչիկ, դեհ մի բան ասեմ, ու կտրիլ տու։ Ես քշերս մի հավ էփեցի, դրի ղաքիս, որ ուտեմ, ինքը թռավ, փախավ, փետուրը մնաց ձեռիս։ Թե հավատում չեք՝ ա՜յ փետուրը,— ասավ ու ձեռը տարավ ծոցը, որ փոխանը հանի, ախչիկը տեհավ, ձեռիցը խլեց, թե՝ էլ շանց մի տալ, հըվատացինք, ինձ էս տղի հետ պսակեցեք։
Էն սըհաթն էվեթ թաքավորը զուռնա-դհոլ էբեր, տարավ պսակը ժամը՝ օխտն օր, օխտը քշեր հըրսանիք արավ, հասցրուց իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
Էդ տղեն թաքավորի աչքին հենց դիր էկավ, որ կես թաքավորութինը բախշեց, կես թաքավորութենի հող, կես թաքավորութենի էլ ղոշուն։
Տղեն վի կացավ մի օր կնկանն ասավ.— Ես հերն ու մեր ունեմ ծախված, գնամ ազատեմ, բերեմ։
Գնաց էն թաքավորի կուշտը:
— Թաքավորն ապրած կենա,— ասավ,— խնդրում եմ, որ իմ հերն ու մերը ինձ տաս, լավ բոլ քեզ ծառայութին արին, ա՛ռ քու հարիր մանեթը, էս էլ քու ձին, էս էլ քու շորերի հախը։
— Դե տար, որդի՛,— ասեց թաքավորը։
Վի կալավ հորն ու մորը, էբեր իրան տուն, ասավ.— Բա որ ասում էի, թե ձեզ կպըհեմ, տեհա՞ք, որ հըմի կպըհեմ։
Բարին ըստի, չարին ընդի։ Աստծանե իրեք խնձոր վեր գա. մինը՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ ալամ աշխարքին։