Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

30. ՖՈՐՍԿԱՆԻ ՀԵՔԻԱԹԸ

Ըլել ա, չի ըլել մի ֆորսկան մի քաղաքի միչում։ Շատ ֆորս գնալիս ա ըլում։ Սա մի ախչկա սիրած ա ըլում։ Վերչյը շատ չալիշ ա գալի, ախչկա տերը տալիս չի, զոռագի փախցնում ա ախչըկան։

Ախչկա ախպերտինքը ման են գալի, որ գտնեն իրանց քվորը փախցնողին, սըպանեն։ Էս տղեն իմանում ա, որ իրան ախըրը չկա, վերչը սպանիլ պտեն, կնիկը վեր ա ունենում, էդ երկրիցը փախչում։

Գնում ա մի անվերի վերանա տեղ, իրա հմա մի տուն շինում, ապրում։ Սա էն ա իրա արհեստը էն ա ըլում, որ ռավոտը ֆորս ա գնում, րիկունը գալի։ Սա թե շատ ա կենում, թե քիչ ա կենում ընդի, էն սամթումը իրեք ախպեր դև են ըլում. էս դևերի մինը օրի մի վախտը տենում է, որ էդ ձորում մերու միջին մի ծուխ ա վեր ըլում։

Ասում ա.— Էսքան վախտը մենք ըստի ման ենք գալի, ըստի ծուխ տեհել չենք, էս ի՞նչ մարդ ա, որ էկել ա ըստի ծուխ ա արել։ Կըլի գնանք մտիկ տանք, տենանք սա իսա՞ն ա, ջանավա՞ր ա, էս ի՞նչ բան ա։

Ախպերտինքն ասում են.— Գնա՛նք։

Գալիս են տան դուռը, տենում են մի գեղեցիկ հարսը տան միջին։