Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Րիգունը Մոզին հանդիցը տուն ա գալիս տենում, որ մերն ուն-քերը կիտած, տխուր ու տրտում նստած ա օջախի ղրաղին։

— Բարի րիգո՛ւ, ա՛յ մերա, ընչի՞ ես էտենց ունքերդ կիտել, ի՞նչ ասավ թգավորը։

— Ո՞նց չի ունքերս կիտեմ, ա՛յ որդի, ախր մեր ի՞նչ բանն ա թգավորի ախչիկ ուզել․ էն ղայդի բաների ա տեղակ տալի, որ մեր տուն ու տեղը ծախենք, է՛լ չենք կարալ նրա ուզածը տալ։

— Էլլըհե՜, ա՛յ մերա, ի՞նչ ասավ։

— Թգավորն ուզում ա՝ մի ոսկե սինի, ոսկով լիքը, ոսկե սինով ծածկած։

— Հենց դրա հմար ես դարդ անո՞ւմ։ Դրա բանը հեշտ ա,— ասում ա Մոզին։— Րիգունը քնելիս վե կալ մի պղնձե սինի, մի սև փող դի մեջը, մի պղնձե սինով ծածկե, դի ծալքի վրեն, ռավոտը հեչվել իմ վե կենալը ո՛նց ծալքին մոդենաս, ո՛նչ սինին ժաժա տաս։

Ոնց որ ասել էր Մոզին, պառավը կատարում ա։ Մթնում ա, քնում են։

Էգսի ռավոտը վեր են կենում, տենում, որ պղնձե սինենին ոսկի են դառել, միջի փողն էլ ոսկե փողեր, սինին լցվել, ղրաղներիցը վեր ա թափվում։

Պառավը վեր ա կալնում, տանում թգավորին տալիս։

Թգավորն ասում ա․— Գնա՛, քու Մոզուն ասա, որ իմ ախչկա հմար մի ձեռք շոր ղրգե, որ ո՛նչ ձեռք ըլի դիբած, ո՛նչ ասեղ ժաժ էկած։

Պառավը վեր ա կենում ու փոխփոշման տուն գալիս։

Րիգունր Մոզին հանդիցը տուն ա գալիս, տենում, որ մերը ունքերը կիտած, տխուր ու տրտում օջախի կշտին նստած ա։

— Բարի րիգո՛ւ, ա՛յ մերա, ընչի՞ ես էտենց ունքերդ կիտել, ի՞նչ ասավ թգավորը։

— Ո՞նց չի ունքերս կիտեմ, ա՛յ որդի, ախր մեր ի՞նչ բանն ա թգավորի ախչիկ ուզել, էն ղայդի բաների ա տեղակ տալի, որ տուն ու տեղ ծախենք, է՛լ չենք կարալ նրա ուզածը տալ։

— Էլլըհե՜, ի՞նչ ասավ։

— Թգավորն ուզում ա իր ախչկա հմար մի ձեռք շոր, որ ո՛նչ մարդու ձեռք դիբած ըլի, ո՛նչ վրեն ասեղ ժաժ էկած։

— Հենց դրա հմար ես դարդ անո՞ւմ, դրա բանը հեշտ ա,— ասում ա Մոզին․— Րիգունը քնելիս վե կալ մի սինի, միջին մի թզնքու տերև ու մի սինի էլ վրեն ծածկե, դի ծալքի վրեն, ռավոտր հնչվել իմ վեր կենալը ո՛նչ ծալքին մոդենաս, ո՛նչ սինին ժաժ տաս։