Կնիկը շատ ուրախացավ։
Մարդ ու կնիկ էդ կատվին մի որդու ղդար սիրեին։ Հացը, որ ուտելիս ըլեին, կատուն հետներուն ուտեր։
Մի քանի օրից եդը էս Դևը ախպորտանցը ասավ.— Ես գնում եմ էն հարսի կուշտը, դուք ձեզ հմա կացեք ըստի։
Էս Դևը էկավ ռավոտը, տեհավ մարդը գնացել ա ֆորսի, էկավ էն հարսին բարով էրետ, էդ հարսը խոսաց ոչ։
Որ շատ էս հարսի տեղը նեղեց, հարսն ասավ.— Չէ՞ որ քեզ ասի՝ սըպանիլ կտամ, գալ մի, ընլի՞ ես էկել։
Սա սկսեց սրան միննաթ անիլը.— Քեզ սպանեմ, ղիմիշ չեմ անում, խնդրում եմ՝ միավորվենք մենք իրար հետ։
Դա ասավ.— Պա՜, պա՜, պա՜, էդ զրիցը մեկ ասիր, մեկ էլ չասես։
Մինչև կեսօր խնդրվեց, եդնա սկսեց վախեցնել։ Խյուլասա՝ կամքը կատարեց։ Էդ կնկա սերը ընկավ էդ Դևի վրա, իրա մարդուց ավելի ա սիրում։ Էրկու-իրեք օր գնաց, էկավ։
Մին օր էլ կնիկն ասավ.— Ըտենց գնալով-գալով Ֆորսկանը քե կտենա, կսըպանի. բի մի բան անենք, որ միշտ ըստի ըլիս։
Բերին տան ղրաղին մի ֆոր կտրեցին, քշերը մտավ Դևը էդ ֆորը, ռավոտը վեր էլավ, ըտենց միխելի ժամանակ անց կացրին, եդնա մի օր Դևն ասավ.— Ըսենց չվել ե՞փ վախվխելեն ապրինք, ես մի ծաղկի տեղ գիտեմ, ընդունց որ ցանենք, համեմի պես դուս կգա, ընդուցե որ նրա բաժինի մեջ քցենք, կուտի, կմեռնի։
Սրանք էդ համեմը ցանեցին էն ֆորի ղրաղին, դուս էկավ, կնիկը հաց շինեց, իրանց բաժինը ինքն ու Դևը կերան, կշտացան, նրա բաժնի մեջ գցեցին ու կրակի ղրաղին ծածկեցին, որ Ֆորսկանը գա ուտի։ Էկավ Ֆորսկանը, նստեց, որ հացն ուտի, բաժինը դրուց կնիկն աղաքին։ Կատուն վազեց գոգը նստեց։ Ֆորսկանը, վի կալավ պատառը, որ բերանը տանի, կատուն տվեց չանկով վեր գցեց, մի անգամ էլ վի կալավ, էլի կատուն չանկով խփեց, իրեք անգամ վի կալավ՝ իրեք անգամ էլ կատուն տվուց վե գցեց։
Կնիկը նեղացավ ըտի, թե.— Անտեր մնա դա, թողում չի հաց ուտես, վրա արա դենը գցի։ Ֆորսկանը կատուն ղրաղին դրուց, մի պատառ վի կալավ դրուց աղաքին, որ ուտի, կատուն թիքեն կերավ թե չէ՝ տրաքեց, Ֆորսկանը տեղիցը կաղնեց, ասավ.— Էս ի՞նչ բան էր։
Կնիկն ասավ.— Գիտում չեմ։
Ասավ.— Ար՛ի քու էփած կերակուրիցը դու կի, որ ես էլ ուտեմ։