Ասավ.— Ես կերել եմ, դու ուտում ես՝ կի՛։
— Չէ՛,— ասավ,— ըստի մի հնար կար, որ կատուն տրաքվեց, դու պտի ուտես, որ եդն էլ ես ուտեմ։
Ինչ արավ, արավ ոչ՝ կնիկը մոտ չէկավ կերակրին․տեղիցը կագնեց ու թուրը քաշեց, որ կնկանը սպանի, Դևը ֆորումը «ա՜խ» քաշեց։
Որ «ա՜խ» քաշեց, Ֆորսկանը լսեց, իմացավ, որ ընդի իսան կա։ Կնկանը թողեց, մտիկ արավ, տեհավ, որ ֆորումը մի Դև կա, Դևին էլ կտորեց, կնկանն էլ ու ածավ ֆորը։
Ընդիան ինքը թողուց ու փախավ։ Թե հիմի գալիս ա իրանց քաղաքը, ախպորտանցե ա վախում, թե մնում ա էն սարերումը՝ Դևի ախպորտանցե ա վախում․ գնաց հասավ մի սար, մի ծառի տակի նստեց։ Դա թող ըտի նստած մնա, մենք խաբարը Դևի ախպորտանցե տանք։
Ախպերտինքը միտք արին, թե.— Գնանք տենանք մեր ախպերը ի՞նչ հալի ա։
Էկան տուն, տեհան՝ ոչ ով չկա։ Ման էկան տունը, տեհան, որ մի ֆոր կա, մտիկ արին տեհան, որ իսանի ջանդակ կա մեջը։ Պտրուցք արին, տեհան իրանց ախպերն ու մեկ էլ մի հարս են, էրկսի ջանդակը իրար վրա ածած ա։
— Հա՜յ մադաթ,— ասին դևերը, դուս էկան,— մեր ախպոր սպանողին մենք գտնենք ոչ սպանենք ու արինը խմենք՝ մեր մոր կաթը մեզ հարամ ա։
Ասին ու ընկան սարերը, էկան տեհան, որ էդ տղեն մի ծառի տակ նըստած ա։ Սա տեհավ, որ էս դևերը գալիս են, տեղիցը վեր կացավ, թվանքը լիքն էր, հմա էլ գյուլլա-բարութ չունի։
Դևերը սրան տենելուն քիմի, ասին.— Ժաժ մի գալ, քու վերչըն ա։
Սա քաշեց թվանքը մնին էրետ սպանեց, մինը վեր ընկավ, մինը մնաց սաղ։ Տեհավ, որ գյուլլա բարութ չունի, սաղ մնացած դևը իրան վրա ա գալի, թողեց փախավ։ Ինքը գնաց, դևը՝ եդնեն։
Թե շատ գնաց, թե քիչ գնաց, մեկ մենձ ջրի ռաստ էկավ. տեհավ, որ դևը հասնում ա, ընկավ ջուրը։ Սա ջրով փախչում ա, դևն էլ ղրաղից ա գնում։ Էս ջուրը խառնվեց ծովին, դևը տեհավ, որ տղեն ծովն ա ընկնելու, ասավ. «Ես էլ ընկնեմ ջուրը՝ բալքի ընչկելա ծովը հասնելը բռնեմ»:
Ընկավ ջուրը, չկարաց բռնի, էլի էն լեղ էրետ, գնաց։ Գնաց ծովը մտավ։ Տղեն հասավ ծովը, դևն էլ եդնեն։ Սա գնաց տեհավ,