որ մի գյամի գալիս ա իրան թուշը, սա հրաքաթ արավ, լեղ էրետ, գնաց գյամու օղերից բռնեց։ Որ բռնեց՝ գյամին հակվեց դբա էս տղեն։ Գյամչին տեհավ, որ գյամին թեքվում է, դուս էլավ կտուրը, չորսի կռանը մտիկ արավ, տեհավ մի իսան գյամու օղիցը բռնել ա, գալիս ա, մի դև էլ եդնուց գալիս ա։ Գյամչին մեղքացավ, չանգյալներ գձեց, տղին քաշեցին գյամու մեչը։ Դևն էկավ, գյամուն տվուց, ուզեց, որ բատմիշ անի, գյամին փախավ գնաց, դևը մնաց։
Տղին տարան հանեցին ղրաղը, ասին, թե.— Էս ի՞նչ էր էկել գլխիդ։
Էս տղեն սկսեց իրան գլխին ինչ որ էկել էր, նաղլ անիլ։ Գյամչին, որ լսեց, ասեց.— Լավ բոլ հունարով մարդ էս ըլել դե՛, գնա՛ս բարով։
Թողեց սրան ծովի ղրաղին, ինքը գնաց։ Տղեն վեկացավ, ծովի էն ղրաղը մի քաղաք կար, գնաց էդ քաղաքը, մի քյասիբ մարդի տուն ղոնաղ էլավ, էս քյասիբ մարդը ժառանգ չուներ, եփ իմացավ, որ էս տղեն հեր ու մեր չունի, իրան ժառանգ արավ։
Թե շատ կացավ, թե քիչ կացավ էդ տղեն էս քաղաքումը, էդ աստոծ գիտե։ Էս քաղաքի թքավորը մհացավ։ Սրանք մի առժամանակ կացան անթաքավոր, եդնա բերին դովլաթ ղուշին գցեցին, որ ում գլխին վեր գա՝ նրան թքավոր դնեն։ Էս ղուշն էկավ, մեր քյասիբ տղեն մի քարի վրա, հեռու նստած էր, էկավ ղուշը գլխին վեր էկավ։
Էկան էս տղին վերհատեցին, թե.— Դու ըստի ի՞նչ ես շինում, ղուշը շըշկլեց,— ասին,— էս ի՞նչ մարդ ա, որ սրան թքավոր դնենք։
Ղուշը եդ տարան, սրան էլ ծեծեցին, կորավ գնաց։ Եդ տարան ղուշը մի սհաթ պըհեցին ձեռներին, եդնա էլի գցեցին։ Ղուշը վեր էլավ, պտիտ էկավ, էն ղատար խալխը թողուց, գնաց քաղաքից դուս էլի էն տղի գլխին վեր էկավ։
Ղշի եդնա գնացող մարդիկը գնացին տեհան էլի իրենց ծեծած տղի գլխին ղուշը վեր ա էկել. էս տղին էնքան ծեծեցին, որ բանից էլավ, ու ասին թե.— Կորի՛, գնա՛ որդի էլել ես՝ ընդի։
Սա էլ էկավ իրա հորացվի տունը։ Էլի ղուշը պտիտ գալով, պտիտ գալով էկավ ու էս քյասիբ մարդու տան հերթիկովը նի մտավ, էլի էն տղի գլխին վեր էկավ։ Էս ղշի եդնեն էկող մարդիկը տեհան, որ էլի էն քյասիբ մարդու գլխին կաղնեց։ Տարան իրանց հմա թքավոր դրին։