Թաքավորութինը եդ ա դնում, հետի մարդկանցից մի թվանք ա առնում, տենում ա, որ բոլորը մոլորեցին.— Էլ էն տեղը չի,— ասում ա,— ու գյուլլա անում, տասէրկու դևին էլ ջարդում ա, տասէրկուսի գլուխն էլ կտրում ա, հետը տանում։
Որ ղոշունին հասնում են, ասում ա.— Դուք ի՞նչ մուխաննաթութին արիք, որ իմ եդնա չեկաք, էս բանը իմ գլուխը բերիք։
Նրանք էլ մեղա էկան, թե․ «Ամառվա օր էր, շոգ էր, կրճաղաք ճամփով իջանք»։
Գալիս հասնում են իրանց քաղաքը, սինոդապետները իմանում են, որ թքավորը մենակ ճամփին տասնէրկու դևի սըպանել ա, գըլխընին էլ կտրել բերել, ասել են, թե. «Էս թքավորը շատ մենձ հունար ունի»։ Բերում են օխտը օր, օխտը քշեր հրսանիք են անում, ուտում, խմում, քեփ անում։
Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։ Չարըն ընդի, բարին ըստի։
Աստծանե իրեք խնձոր վեր էկավ. մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ ալամ աշխարքին։