31. ԹԱՓԱԳՅՈԶ
Էլել ա, չի էլել իրեք մարդ, էդ իրեք մարդը վեր են կենում, գնում աշխատանքի։ Շատ են գնում, թե քիչ են գնում դրանք, որ մութը վրա ա հասնում, դրանք տենում են մի տեղ ծուխ ա վեր ըլում։
Ասում են.— Գնանք, շենլիկ է, գնանք էն շենլիկումը կռավարվենք, ըժում կերթանք մեզ համար գործ կգտնենք։
Դրանք գնում են. որ մոտենում են շենլըկիցն, մեկ էլ տեսնում են, որ ոչխար կա, ոչխարի կշտին՝ մեկ չոբան։
Սրանք ասում են.— Գնանք էս չոբանի կշտին մնանք, քշերըս կառավարվենք, ռավոտը բարի լուսու հետ ճամփի կընկնենք։
Որ դրանք գնում են, մոտանում չոբանիցը, տենում են, որ մի հատ աչքանի ա, ճկատի կես տեղը մի հատ աչք ունի։
Էս մարթիկը զարմանում են ու իրար ասում.— Էս տեսակ էլ մարդ կըլի՞, մի աչքանի։
Դրանք ըտենց ասում են ու աղաք են գնում։
Գնում են, ասում.— Չոբան ախպե՛ր, բարի օր քի՛։
Էն Մեկաչքանին ասում ա.— Աստծու բարին ձե՛զ։
էդ Մեկաչքանին էդ իրեք մարդին ոչխարի հետ քշում ա ու տանում էրի մեջ անում։ Մեկ մենձ ջաղացքար գձում էրի դռանը։ Ըժում ինքը գալի նստում, միտք անում, միտքը, վեկենում ու մի