Մտածում ու գնում ա էն խաղողիցը քաղում, ընտեղ մի գուշ քար ա ըլում, լցնում ա մեչը, ճմբռում, ըժում ասում ա.— Մի հինգ օր թողեմ ըստեղ, արևը թթվացնի, ըժում կխմացնեմ։
Մի հինգ օր անցնում ա, էդ մարդը գնում ա սուտ գլուխը կռացնում որ խմի, էդ մեջքի տկլոր իսանը գլխին խփում ա, թե. «Պետք ա ես ծելքին խմեմ»։
Էն մարդն էլ ուրախանում ա, թողնում ա, որ խմի: Ասում ա.— Խմում ես խմի, էլ խի՞ ես խփում գլխիս։
Էդ տկլոր իսանը խմում ա ու էդ մարդի մեջքիցը վեր ընկնում։
Էդ մպրդը ասում ա.— Էկար իմ մեջքիցս կպար, ինձ էսքան չարչարմունք տվիր։ Հըմի տես քո գլուխդ ինչ կբերեմ։
Ասում ա, տո՛ւր թե կտաս, ով կտենու՝ դա կտենու, ով չի տենու՝ դա կտենու, էդ կըտասը։ Եդնա վեր ա ունում ոտներիցը ու ջրի կիսի վրա շըպըրտում, ընկնում ա ջրի մեչը։
Հըմի տենում ա, որ մենակ մնաց, ասում ա.— Տեր աստո՛ծ, հըմի ո՞նց ես դուս գամ էս ջրի միչիցը։
Էդ տղեն ման գալով ջրի ղրաղումը, մեկ էլ տենում ա, որ մի մեծ գոմշի կաշի կա։ Էդ կաշվի մեջը փթաթվում ա ու ընկնում ջրի մեջը։
Ասում ա.— Ջուրը տակը չի անիլ, ինձ վրա թոփ կանի։
Ջուրը տանում, դուրս ա գձում դրան։ Կաշվի միչիցը դուրս ա գալի ու ճամփա ընկնում, գնում։ Շատ ա գնում, թե քիչ ա գնում, գնում ա մի գեղի մեչ, էն գեղի մեչը մի անհիշատակ մարդ ա ըլում։ Էս տղին նա ֆոքեորդի ա վերցնում, բերում ա հըրսանիք ա անում։
Ասում ա.— Որդի՛, դու ինձ հմա որդի, ես քեզ հմա հեր։
Նրանք հասան իրենց մուրազին, դուն էլ հասնես քու մուրազին։
Բարին ըստի, չարը՝ անօրենի օջախումը։
Աստծանե իրեք խնձոր վեր ընկավ. մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ ալամ աշխարհին։