Ոնց որ Մոզին ասել էր, կատարում ա։ Մթնում ա, քնում են:
Էգսի ռավոտը վեր են կենում, տենում, որ պղնձե սինենին ոսկի են դառել, թզնքու տերևը դառել ա մի ձեռք շոր, որ ո՛նչ վրեն ասեղ ա ժաժ էկած, ո՛նչ մարդու ձեռք դիբած։ Պառավը վեր ա կալնում, տանում թգավորին տալիս։
Վրա իրեք դոնումն ասում ա թգավորը.— Գնա քու Մոզուն ասա, որ իմ ախչկանը հենց պետք ա տուն տանիս, որ ո՛նչ գլուխն արև տենու, ո՛նչ ոտը՝ գեդին։
Պառավը վեր ա կենում ու փոխփոշիման տուն գալիս։
Րիգունր Մոզին հանդիցը տուն ա գալիս, տենում, որ մերը ունքերը կիտած, տխուր-տրտում օջախի կշտին նստած ա։
— Բարի րիգո՛ւ, ա՛յ մերա, ընչի՞ ես էտենց ունքերդ կիտել, թգավորն ի՞նչ ասավ։
Ո՞նց չի ունքերս կիտեմ, ա՛յ որդի, ախր մեր ի՞նչ բանն ա թգավորի ախչիկ ուզել։ Էն ղայդի բաների ա տեղակ տալի, որ տուն ու տեղ ծախենք, է՛լ չենք կարալ նրա ուզածը տալ։
— Էլլըհե՜, ի՞նչ ասավ։
— Թգավորն ուզում ա, որ իր ախչկանը էն ղայդի տուն տանիս, որ ո՛նչ գլուխն արև տենու, ո՛նչ ոտը՝ գեդին։
— Հենց դրա համար ես դարդ անո՞ւմ։ Դրա բանը հեշտ ա,— ասում ա Մոզին.— Րիգունը քնելիս մի ջվալ լցրու փալաս-փուլուսով ու տաշեղնով ու դի ծալքի վրեն․ հեչվել իմ վեր կենալը ո՛նչ ծալքին մոտենաս, ո՛նչ ջվալը ժաժ տաս։
Ոնց որ Մոզին ասել էր, կատարում ա։ Մթնում ա, քնում են։
Գշերվա մի վախտը Մոզին վեր ա կենում ու վերունում ջվալը, ճամփա ընգնում դպա թգավորի ամարաթնին։ Գնում ա, որ հասնում նրա օթախնուն, մին տաշեղ ա դնում, մին փալաս, մին տաշեղ, մին փալաս․․․ հեչվել իրանց տունն, ու գալիս ու կրակի ղրաղին խտոր ընգնում, քնում։
Էգսի ռավոտը վեր են կենում՝ տենում, որ տաշեղ-խուշուրնին դառել են ուռի ծառեր, փալաս-փուլուսնին դառել են խալիչեք։
Մոզին վեր ա կալնում զուռնա, դհոլ ու ճամփա ընգնում դպա թգավորի ամարաթնին։ Թգավորն օխտն օր, օխտը գշեր հրսանիք ա անում ու ճամփու դնում իր ախչկանը Մոզու հետ։
Գշերը, եբ փեսեն հարսի կուշտը պտի գնալ, մին էլ տենում ա հարսը, որ Մոզին կաշին հանեց ու դրեց ղրաղը։ Կաշվի միջից մի տղա ա դուս գալիս, որ րեգնակի նման մարդի աչք ա ծակոտելիս ըլում։ Ախչիկը շատ ուրխանում ա։ Քնում են. էգսի ռավոտը տղեն