Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

32. ՈՒՇԱՊ ԴԱՌԱԾ ՄԵՌԵԼԸ

Ըլել ա, չի ըլել մի թքավոր. էդ թքավորը չոր ա ըլել, էրեխա չի ունեցել։ Թքավորը էլլըկին էլ մտիկ անելիս չի ըլել, իրան մըտքի միջին շատ միտք անելիս ա ըլել, թե՝ իմ հարստութինը ընձանե եդնը ո՞վ պիտի ուտի, իմ անունն էլ աշխարքիցը կկորչի։ Ըտուր հմա ամեն բանն էլ մտիցը գձած ա ըլում։

Օրերի մի օրը էդ թքավորի ամարաթը մի Դավրիշ ա գալի։

Օխտն օր մնում ա Դավրիշը։ Ո՛նչ Դավրիշը ինքը բան ա ասում, ո՛նչ էլ թքավորը բան ա հարցընում։

Օխտն օրից եդնը թքավորը հարցընում ա Դավրիշին.— Խի՞ ես էկել։

Դավրիշն ասում ա.— Էս օխտն օր ըստի եմ, խի՞ ես նոր հարցնում։

Թքավորն ասում ա.— Մենք ադաթ ունենք, որ ղոնաղ էկած մարդին օխտն օր բան չհարցնենք, ուտեցնենք, խմեցնենք։ Հըմի ինչ ունես ասելու, ասա՛։

Դավրիշն ասում ա.— Ես էկել եմ, որ քու դարդը իմանամ, կըլի որ դարման անեմ։

Թքավորն ասում ա.— Իմ դարդին դու կարալ չես դարման անես։ Քյասիբ մարդ ես, մի քանի ոսկի ա՛ռ, գնա՛։

Դավրիշն ասում ա.— Չէ՛, ես քու դարդը պետք ա իմանամ ու դարման անեմ, ասա տենանք։