Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թքավորն ասում ա.— Ես չոր եմ, ո՛նչ տղա ունեմ, ո՛նչ ախչիկ: Էս հարստութինը ընձանե էդնը ո՞վ պրտի ուտի։

Դավրիշն ասում ա.— Ես որ ընենց բան անեմ, որ քու կնիկը երկու տղա բերի, մինն ինձ կտա՞ս։

Թքավորը ծիծաղում ա։— Կտա՛մ,— ասում ա։

Դավրիշը հանեց մի խնձոր, վրեն գիր գրեց, տվեց թքավորին, ասավ.— Կեսը դու կի, կեսը՝ կնիկդ։

Ասավ ու թողուց գնաց։

Թքավորը խնձորը կես արավ, կեսը կնկանը տվուց, կեսը ինքը կերավ։

Իննը ամիս, իննը օր, իննը սըհաթը թմըմեց, թքավորի կնիկը խտոր ընկավ, բերուց մի տղա։ Էրկու տարի անց կացավ, էրկու տարուց եդնը էլ բերուց մի ուրիշ տղա, դրանե եդն էլ էրկու տարի անց կացավ, էլի բերուց մի տղա, էլան իրեք տղա։

Մի տաս, տասնըհինգ տարի անց էկացավ, տղեքը մենձացան, շկոլը գնացին։ Թքավորի կնիկը դարդ էր անում, թե հրես Դավրիշը կգա, մի տղեն կտանի։

Թքավորն ասում էր.— Ես Դավրիշին տղա չեմ տալ, դու արխեին կացի, աղքատ մարդ ա, փող կտամ, ճամփա կդնեմ, նա խո զոռագին ինձանե չի կարա տղա տանի, ես՝ թքավոր, նա՝ մի աղքատ դավրիշ։

Մի վախտ անցկացավ, Դավրիշն էկավ։ Թքավորին ասավ.— Աչքդ լի՛ս, ես ասել ի էրկու տղա կբերի կնիկդ, հմի իրեքն ա բերել։ Էրկուսը քեզ, մինն՝ ինձ։

Թքավորն ասավ.— Քի տալու տղա չունիմ, ինչ ղդար փող ուզում ես՝ ա՛ռ, գնա՛։

Դավրիշն ասավ.— Ես փողի կարոտ չեմ։ Ինչ որ քեզ հետ խոսացել եմ, էն խոսքի տերն եմ։

Թքավորը բարկացավ Դավրիշի վրա։

Դավրիշը հթաթա տալով թողուց դուս էլավ։ Տղեքը շկոլից գեին, իրեքն էլ իրար եդնա։ Դավրիշը գնաց պուճուր տղին վե կալավ ու երկինքն էլավ։ Թքավորին իմացում տվին, թե. «Դավրիշը տղեդ տարավ»։

Թքավորը ղոշունը բերուց։ Նա երկնքովն էր գնում, ղոշունը գետնին, ի՞նչ պըտի աներ։ Կարացին ոչ մի բան էլ անիլ։

Դավրիշը տղին տարավ։

Թո՛ղ թքավորն ու ղոշունը մնան իրանց տեղը, հմի ասենք տղիցը, թե Դավրիշը տղին ինչ արավ։