Դավրիշը տղին թե շատ տարավ, թե քիչ տարավ, աստված գիտի, տարավ մի բանձր քարափի կես տեղը մի քամանդ կար, էրկու մարդու կաղնելու տեղ, տարավ ընդեղ վեր բերուց։ Էդ քարափի տկովը մենձ ջուր գներ․ էն քարափի արթնակումը ադա կար։
Դավրիշը կաղնեց էդ քամանդումը, ծերքին տղին ասավ, թե.— Ես ըստի գիր պետք ա կարդամ, ըստեղ մի դուռ բաց կըլի, էդ դռնովը դու նի կմտնեա, մի ղութիկ կա, պուճուր ղութի, էն ղութիկը դու դուս կբերես, էրի միջին շատ բան կա, ուրիշ բան վեր չես ունիլ, թե չէ՝ դուռը կփակվի վրեդ։
Դավրիշն սկսեց կարդալ։ Նրա կարդալովը մի դուռ բաց էլավ։ Թքավորի տղեն նի մտավ, ղութիկը վե կալավ, դրուց իրան ծոցումը, մտիկ արավ, որ էրի միջին ուրիշ բաներ շատ կա, լավ-լավ ղամենի կար, որ դինն ու դաստեն ոսկուց էր շինած։ Մինը վե կալավ էն ղամենուցը, դրուց ջեբը, ուզեց դուս գա, տեհավ դուռը փակվեց։ Ղի տվուց միչի կռնուցը.— Դավրի՛շ, դուռը բաց արա։
Դավրիշը ձեն տվուց դրսի կռնիցը.— Ո՞նց բաց անեմ,— ասավ,— ծելքին քի ասի՝ թե ուրիշ բան չըվեր ունես, խի՞ վեր ունեիր, որ փակվեր։
Դավրիշը թողուց ու գնաց։
Էդ տղեն թե մի օր մնա, թե էրկու օր մնա էդ էրումը, գիտողն աստված ա, տեհավ մի լիս էրևաց։ Դու մի ասիլ՝ Աղվեսը իրան համար մի ծակ էր բաց արել, գալիս էր ըտեղ չանդակնի էր ուտում. Դավրիշը շատերին բերել էր ընտեղ գձել։ Էս տղեն էդ Աղվեսի ծակովը ուժ ու կուռ արավ, դուս էկավ ադեն։ Տեհավ ջրի էն ղրաղը տավարն արածացնում ա, ձեն տվուց նախրչուն.— Քեռի՛, մի ձի վեր իլ, արի ինձ անցկացրու էս ջուրը։
Նախրչին ասավ.— Իմ կենքումը ձի վեր էլած չեմ։
Տղեն ասավ.— Մի գոմեշ անցկացրու, ես անց կկենամ։
Նախրչին մի գոմեշ անցկացրուց, տղեն վեր էլավ, ջուրն անց կացավ։
Նախրչին ասավ.— Ի՞նչ տղա ես։
Տղեն ասավ.— Անտեր տղա եմ։
Նախրչին ասավ.— Ես քի՝ հեր, դու ինձ որդի։
Տղեն ասավ.— Շա՛տ լավ կըլի։
Մի շաբաթ իրուր հետ նախիրը գնացին, մի շաբթից եդնը մի օր նախրչին բան ուներ, եդ ընկավ, տղեն մենակ գնաց նախիրը։ Նախրումը վախտը տղեն ղութիկը միտքն ընկավ։
Ասավ.— Մի բաց անեմ, տենամ՝ էս ղութիկի մեչն ի՞նչ կա։