Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էդ տղեն հանեց տվուց էդ փողը․ ընդեղ կեին հորթարած, տվարած էրեխեք։ Դրանց փող տվուց, ասավ.— Գնացեք մի տերտեր բերեք, մի ֆողհատ։ Գնացին բերին։ Դրանց փողերը տվուց ու մեռելին թաղել տվուց, թողուց ու գնաց։

Գնաց, շատ գնաց, քիչ գնաց, աստված գիտի, գնաց մի քաղաք։ Էդ քաղաքը թքավորի քաղաք էր, գնաց մի խաշապանի դուքանի դուռ, ընդեղ դուքանչուն բարիլիս տվուց։

Դուքանչին ասավ.— Ասսու բարին քե՛զ։

Էդ տղեն մնաց ընչվել իրիկուն էդ դուքանի դռանը։ Իրիկունը ամենքը իրանց տունը գնեին, դուքանչին էլ ուզում էր իրան տունը գնալ, էն տղեն դեռ ընդի էր։

Ասավ.— Ա՛յ տղա, ռավոտին էկել ես ըստի, դեռ հլա ըստի ես։ Նոքարը իրան տանը գնաց, աղեն էլ իրան տունը գնաց, ղարիբ մարդիկ էլ իրանց հմա տեղ ճարեցին, բա դու խի՞ ես կաղնել։

Տղեն ասավ.— Ես տեղ չունեմ, որդի՞ գնամ։

Խաշապանը տղի գլխին բռնձկեց, դուքանը գձեց, դուքանի դուռը փակեց ու գնաց։

Տղեն սոված էր, ճրագ վառեց, խաշապանը էփած խաշ ուներ, մխելի կերավ, կշտացավ։

Ղութիկը հանեց, բացեց, արաբնին դուս էկան. «Հա՛,— ասին,— թքավորի տղա՛, աշխարհքը քանդե՞նք, թե՞ շինենք»։

Թքավորի տղեն ասավ.— Ո՛նչ քանդեցեք, ո՛նչ շինեցեք։ Ձեզ հմա հանդարտ կացեք։

Արաբնին նի մտան, քառասուն աղչիկ դուս էկան, պար էկան, եդնա ամենքը մի քիսա ոսկի բերին էդ տղի աղաքին դրին ու նի մտան ղութու մեջ։ Տղեն ոսկիքը դախլի վրա կիտեց։

Ռավոտը լիսացավ, խաշապանն էկավ։ Դուռը բաց արավ, տեհավ ոսկին կիտած։

Տղեն ասավ.— Քշերս էսդար առուտուր եմ արել քի հմա։

Խաշապանը չոր էր, ո՛նչ տղա ուներ, ո՛նչ ախչիկ, վազեց տղին փթաթվեց, պաչ արավ, ասավ.— Ես քի՝ հեր, դու ինձ՝ որդի։

Տղեն ասավ.— Թող քու ասածն ըլի։

Ասավ.— Դու, որ էսղդար փող ես աշխատել, էս խաշապանութենումը օգուտ չկա, չովդարութին անենք։

Տղեն ասավ.— Էդ իմ բանը չի, դու գիտես։

Դա փողը վե կալավ, գնաց, շատ ապրանք առավ։ Ապրանքը բերուց իրանց քաղքի ղրաղը, մարդ ղարկեց տղի կուշտը թե. «Ես ապրանքը բերել եմ, արի ինչ գնով ուզում ես, ծախի»։