Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էդ տղեն գնաց իրան ղութիկը բաց արեց, արաբնին դուս էկան, ասին.— Շինե՞նք, թե՞ քանդենք աշխարհը։

Ասավ.— Ո՛նչ շինեցեք, ո՛նչ քանդեցեք, հանդարտվեցեք, ձեր տեղերը գնացեք։

Նրանք գնացին իրենց տեղը։ Էդ տղեն տարավ էդ ոսկին՝ կեսը տվեց թքավորին, կեսը՝ թքավորի կնկանը։ Թքավորը զարմացավ, ասավ.— Ես թքավոր եմ, էս թավուր ոսկի չունեմ, տես ինչ թավուր ոսկի ա տվել ինձ։

Կնիկն ասավ.— Ինձ էլ ա տվել։

Ասին.— Բա էդ տղին մենք ի՞նչ տանք ըտուր տեղը։

Թաքավորն ու իրան կնիկը մասլահաթ արին, ասին.— Բան չունենք տալու, մեր ախչիկը տանք էդ տղին։

Տղին կանչեցին, ասին.— Մեր ախչիկը քի ենք տալի, ուզում ե՞ս, թե չէ։

Տղեն ջուղաբ տվուց, ասավ.— Որ դուք տալիս եք, ես էլ կուզեմ, ամա մի խաշապան հերն ունեմ, թող նրա խոսքովն ըլի։

Խաշապանին կանչեցին, ասին.— Մեր ախչիկը տալիս ենք քու տղին, կառնե՞ս։

Ասավ.— Ես ձեր ծիծղատեղը չեմ։

Նրանք ասին.— Դրո՛ւստ տալիս ենք։

— Տալիս եք, ես էլ կուզեմ։

Ուզեց ու չուստ հրսանիք արավ. հրսանիք ըլելու վախտը տղեն ասավ.— Ինձ խաշապանի տունը չէք ղրկիլ, ինձ ըստեղ ոտը կանեք մի վախտ։

Հըրսանիք արին, օխտն օր, օխը քշեր ու տղին ղրկեցին ոչ խաշապանի տունը․ տղեն մնաց թքավորի ամարաթը հըչկել վեց ամիս:

Վեց ամիս եդնը մի օր ցերեկով տղեն քնած էր, թքավորի ախչիկը զարթուն նստած էր իրանց ամարաթի մեչը։ Տղեն քնած վախթը լաց ըլեր: Ախչիկը գնաց վի կացրուց, ասավ.— Խաշապանի տղա՛ խի՞ էս լաց ըլում։ Ուզում է՞ս խաշապանի տունը գնաս։

Ասավ.— Ես խաշապանի տղեն չեմ։ Խաշապանի հերն էլ անիծած, իրան տղի հերն էլ։

Ախչիկը հարցրուց․— Բա դու ո՞ւմ տղեն էս։

Ասավ.— Ես Արևմտյան թքավորի տղեն եմ։

Ախչիկը ասավ.— Հըմի ի՞նչ էս ուզում անես։

Թե.— Իմ հերն ու մերը միտքս են ընկել, ուզում եմ, որ գնամ իմ երկիրը։