Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մինն էլ թաքլար էրկու հետ պառավը բա՛, բա՛, բա՛, բա՛ արավ։

Ուշապն ասավ.— Զահրըմարը քի՛, տար, թե չէ՝ մենձ թքեդ անկաճդ կըթողում։

Նորից ման էկավ, մի օձ գտավ, օձին սպանեց ու շինեց իրան հմա ղամշի, ինքը խնոցու վրա նստեց.

Ասավ Ուշապին.— Դու ու քու հարսն էլ կշտիս նստեցեք։

Ուշապն ու հարսն էլ նստեցին։ Օձովը խնոցուն տվուց, խնոցին բանձրացավ, բանձրացավ ու ծովն անցկացրուց։ Գնացին ծովի էն ղրաղին վեր էկան։ Դավրիշի մորը իրան տեղը թողին։ Ուշապն ու իրան հարսը գնացին։ Քառասուն օրը թըմամել էր. թքավորի տղեն ձիանը սարքել էր, որ գնա. եդ մտիկ արավ, տեհավ, որ առաջվա նման թոզը գալիս ա. էնդով իմացավ, որ Ուշապն ա։ Գնաց ոչ չվել Ուշապի գալը։ Ուշապն էկավ հասավ։

Ասավ.— Հրե՛ս քու կնիկը, էս էլ քու ղութիկն ու ղամեն։

Թքավորի տղեն շատ ուրախացավ, ասավ.— Ուշապ ախպեր ջա՛ն, էդքան լավութին որ ինձ արիր, ես ի՞նչ անեմ, որ քու լավութենի տակիցը դուս գամ։

Ասավ Ուշապը.— Ինձ հասել ա քու լավութինը, ես քու արած լավութենի չարեքը չեմ արել։

— Ի՞նչ լավութին ունիմ քի արած, Ուշապ ախպեր ջան,— ասավ թքավորի տղեն։ Ասավ Ուշապը.— Ես էն մեռլի ֆոքին եմ, որ դու պարտքերը տվիր,— ասավ ու անհետացավ։

Թքավորի տղեն արմացավ, մնաց։ Եդնա թքավորի ախչկան առավ ու գնաց իրա հոր տունը։ Հերը շատ ուրախացավ, բերուց նորից օխտն օր, օխտը քշեր հրսանիք արավ։ Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Չարն ընդի, բարին ըստի։

Աստծանե իրեք խնձոր վեր ընկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ ալամ աշխարքին։