Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասավ թաքավորին Զմրութ ղուշը, թե.— Բա խի՞ստ չնշեցի ասսու գրածը։

Թաքավորն ասավ Զմրութ ղշին, թե Զմրութ ղուշ, ինչ շատ խըտատում ես, դեռ մի տարի ա անց կացել։

Ախչիկն ընդի ձեն էրետ մարդին, թե.— Վարդա՛ն, դուս արի:

Դուս էկավ:

Ասավ.— Մտի էդ դըվեր գձած բնի ճախի մեջը. հենց արա, որ ղուշը քեզ տենա ոչ։

Վարդանը մտավ էդ բնի ճախի մեջ, տապ արավ։ Մթնեց, Զմրութ ղուշը էլի էկավ։ Էկավ տեհավ, որ հարսը էլի տխուր ա։

— Հա՛րս,— ասավ,— հմի խի՞ստ ես տխուր։

Հարսն ասավ.— Զմրութ ղու՛շ, քեզ գլխացավանք եմ տալի, խնդրում եմ էս մի հետ էլ ինձ լսես, էլ էդ բանը անիլ չեմ։

— Ի՞նչ ա, հա՛րս, ի՞նչ ես ուզում։

Զմրութ ղուշ, դու գիտես, որ ըստի մարդ չկա, ոչ կնիկարմատ կա, ոչ տղամարդ, ու՞մ հետ խոսիմ, ու՞մ հետ ասեմ, որ օրս անցկացնեմ. խնդրում եմ, որ քու էն հին բունը ետ բերես իրա տեղը դնես:

— Ի՞նչ ես անըմ, ախչի՛։

— Բա՛, արմանեի քու էն բերած բաների վրա։

— Է՞դ ես մտածում, հարսի՛, իմ պարտքս ըլի ռավոտը ետ բերեմ իրա տեղը դնեմ, օղանց գամ ոչ տենում, թե դու տխուր ես։

Ռավոտը լիսացավ, Զմրութ ղուշը գնաց, չանգերը գձեց տակը, տղեն միչումը, էբեր եդ ընդի, ախչկա կողքին էդիր, էթող ու գնաց թաքավորի կուշտը։

Էն մարդը դուս էկավ, էդ հարսի հետ սկսեց հանաք ու շիտակ խաղ անիլը։ Րիգները, որ ղուշը գալիս ըլեր՝ էն բնումը տապ աներ, ռավոտները ղուշը որ գներ՝ տղեն դուս գեր։ Մի տարի էդ ղայդի ապրեցին, մի տարեն վրա հարսին մի տղա էրեխա էլավ։ Աստծու հնարք էր, որ ղուշը ոչ նրան ցավելիս տեհավ, ոչ րեխին բերելիս տեհավ: Աստված բանը ընենց բռնեց, որ ցերեկով էլավ, ղուշը ըտի չէր։

Ըրեխին փթաթեցին, բարուր շինեցին, տեհան մթնում ա, ղշի գալու վախտն ա, րեխին լավ ծիծ էրետ էդ կնիկը։

Ասավ.— Տեր աստո՛ծ, քշերս իմ էրեխին հենց պահես, որ մինչի ռավոտը ղշի գնալը մի հատ ձեն չհանի։

Ըտենց էլ էլավ. քշերը էրեխեն լաց չելավ։

Ռավոտը վի կացավ ղուշը, եդ գնաց թաքավորի կուշտը, ասավ.—