Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղուշը գնաց, դեռ հեռու էր, որ էրեխեքը, կնիկը ղշի թևի ձենն իմացան, ըրեխեքը վի կալավ հերը, բնի մեչը տապ արին։

Կնիկն ասավ.— Վարդան ջա՛ն, չվելի դուս չգաս որ՝ ես ձեն տամ, նոր դուս արի։ Ղուշն ես վախտին ի՛նչ գալիս ա, դրա մեչը մի բան կա։

Ղուշն էկավ հարսի կուշտը:

Հարսն ասավ.— Վա՜յ, Զմրութ ղուշ, զարմացա ես։

— Հարսի ջա՛ն, խի՞ստ ես զարմանում։

— Վայ, բա դու՞ն ով, էս վախտին գալն ով։

— Հա՛, հարսի, գիտե՞ս ինչի եմ էկե։ Մի թաքավորի հետ մառջ եմ բռնե, որ թաքավորը ասում ա՝ աստծու գրած գիրը ջընջվիլ չի, էսօր գնացի թաքավորի կուշտը, ասավ. թե.— Ես հվատում չեմ, թե հարսը սաղ ա, էկել եմ քեզ տանեմ թաքավորին շանց տամ։

— Դուն գիտես, Զմրութ ղո՛ւշ, վա՛յ թե տանես, թաքավորը ինձ սըպանի:

— Չէ՛, հարսի, խի՞ստ ես վախում, ես քու կշտին, նա կարա քեզ սըպանի՞:

Հարսն ասավ.— Դու գիտես, Զմրութ ղո՛ւշ։

Հարսին վիկալավ ու տարավ թաքավորի կուշտը։

Թաքավորր տեհավ, որ հարսին էբի իրան կուշտը։ Հարսին հարցըրուց.— Հա՛րս, քես ղուշը ո՞նց ա պըհում։

— Փա՜ռք աստծու,— ասավ,— շնորհակալ եմ դրանից, ո՛չ մի բանս պակաս չի անում, ինչ որ ուզում եմ՝ կատարում ա։

Թաքավորն ասավ.— Հարսի՛ սրա տները ի՞նչ թավուր են։

Հարսն ասավ.— Թաքավորն ապրած կենա, դրան տուն չունի:

— Բա ինչու՞մն եք ապրում։

Ասավ.— Մի բարձր քարի միչում մի էր կա, էն էրի միչում ինքը բուն ա շինել, մեմենձ գերաննով, մեմենձ չախերով․ շատ զարմանալի մի բան ա։

Ասավ.— Մինն ա՞, թե էրկուսը։

Հարսն ասավ.— Էրկուսն ա։

Թաքավորն ասավ.— Հարսի՛, ո՞րն ա շատ զարմանալի։

Հարսն ասավ թե.— Աշխարքումս դրա հին բնի պես զարմանալի քու ամարաթն էլ չի լի։

Թաքավորն ասավ.— Զմրութ ղուշ, աստոծ միջնորդ, էս բլանիքը էդ էլ օթախը, հարսին դիր էդ օթախումը, դուռը փակի, բլանիքը վիկալ, թե ինձ մավա չես գնում, մի՛ գնա հլա են բունը