բի՛, հլա տենունք էն ի՞նչ թավուր բան ա, որ հարսը դրանից շատ ա զարմանում։
Ղուշը հարսին էդիր օթախումը, դուռը փակեց, բլանիքը գըցեց շըլինքը, գնաց բունը վի կալավ, էկավ։ Էբեր թաքավորի դըռանը վեր էդիր։
Թաքավորն ասավ.— Հարսին հլա դուս բի։
Դուս բերուց։
Թաքավորն ասավ.— Հարսի՛, հին բունն էս ա՞:
Էդ ա,— ասավ,— թաքավորն ապրած կենա։
Հարսին թաքավորն ասավ.— Սրա ընչի՞ցն ես շատ արմանում։
Թե.— Դրա էդ գերաննուցը։
Թե.— Չէ, էդ չեմ հարցնում,— ասավ թաքավորը,— հարսի՛, վախենու՞մ ես, ես թաքավոր եմ, իմ կշտին վախիլ մի։ Ով որ կա միչումը, ձեն տու, թող դուս գան։
Զմրութ ղուշն ասավ.— Թաքավո՛ր, ո՞վ կա միչումը։
Ասավ.— Էդ քու բանը չի։
Հարսը գնաց ձեն էրետ, թե.— Վարդա՛ն, քու էրեխեքդ վի կալ, դուս արի։
Մին էլ տեհավ Զմրութ ղուշը, որ բնի միչիցը մի մարդ, էրկու տղա էրեխա, իրան թվանքով, իրան խանչալով, դուս էկավ։ Որ դուս էկավ, շատ արմացավ Զմրութ ղուշը։
Թաքավորն ասավ.— Զմրութ ղու՛շ, բա ասիր՝ աստծու գրած գիրը ջնջել եմ, էս մի դուժին խալխը կջնջվի՞։
Զմրութ ղուշը հարցրուց հարսին.— Քու թախսըրըդ կբախշեմ քեզ, դրուստն ասա, հըլա տենանք էդ ո՞նց ա էլել։
Թաքավորն ասավ.— Հարսի՛, վախիլ մի, ինչպես էլել ա՝ էնենց էլ ասա։
Հարսն ասավ.— Զմրութ ղու՛շ, հինգ տարի սրանից առաջ, որ էս հին բունը դըվեր գձիլ տվի քարի տակը, ընդով էս իմ նշանածը մտավ մեչը. ետ որ ռավոտը ասի՝ դուս բի, միչումն էր. էս հինգ տարի ա, որ ինձ հետ ընդի ապրում ենք, էս էրկու տղեն էլ էրումն էն էլել մեզանից։
Թաքավորն ասավ.— Զմրութ ղու՛շ, որ հինգը տարի սրանց էրումը պըհել ես, հիմի որ վեր թողունք ու դենն անենք առանց ապրուստի, էդ էրեխեքը մեղք չե՞ն ըլիլ բա։ Արի դրանց մի բավականութին տանք, որ գնան աշխարքի մեջ ապրեն։
Դրանք բերին ըտրան ընչանք բան տվին որ՝ կես թաքավորութենի