34. ԲԱԶՐԿԱՆԻ ՀՈԳԵՈՐԴՈԻ ՀԵՔԻԱԹԸ
Ժամանակով էլել ա մի բուդալա տղա, վեր ա կացել, գնացել մի քաղաք, տեհել ա մի բազրկան նստած. «Բարի օր» ա տալի, գլուխ վեր բերում, եդ ճամփեն ընկնում։
Բազրկանն ասըմ ա.— Ա՛յ տղա ջան, ու՞ր ես գնում։
Թե.— Քյասիբ տղա եմ, գնում եմ նոքար մտնում, կամ մշակութին անեմ, ապրեմ։
Թե.— Ինձ մոտ ծառա չե՞ս մտնի։
Նա ասըմ ա.— Կմտնում, քու նոքարիդ էլ նոքար կմտնում։
Թե՝ հարիր մանեթ ա տալի, թե տասը մանեթ ա տալի, կանգնում ա կշտին։
Մի չորս տարի, հինգը տարի նրան ծառայում ա։
Տենում ա, որ էս էրեխեն հաշա էրեխա ա, ոչ ձեռնաքաշութին ունի, ոչ հարամութին, հալալ ա, սա ասըմ ա.— Որդի՛, էս չորս տարի, հինգ տարի ինձ ծառայել ես, ես էլ էրեխա չունեմ, արի ինձ հոգեորդի դա՛ռ, ինչ մալ ու դովլաթ ունեմ, քու ճակատին գրեմ։
Տղեն ռազի ա ըլում, բազրկանի ձեռը պաչում ա։
Գեղի մենձ֊մենձ մարդիկը կանչում են, նստացնում են հաց ուտացնում. որ շատ ուտում են, քեֆ են անըմ, մարդիկն ասում են. — Բազրկանբաշի, էս հացի անըմը չկա։
Բազրկանը վեր ա կենըմ, ասըմ ա. — Աստծանե որ թաքուն