չէ, ձեզանե ի՞նչ թաքցնեմ․ դուք էլ գիտեք, որ ես հիշատակ չունեմ, ուզում եմ էս րեխին ինձ համար հոգեորդի վեր ունեմ։
Բոլորն, էլ ասըմ են. — Շատ լավ ես անըմ, որ վեր ես ունում։
Բերում են էդ տղին էդ բազրկանի կնգա շապիկի միջովը անց կացնում,որ միթամ թե ծնվեց։ Բերին էդ իրենց դովլաթն էլ էդ տղի գլխին դրեցին, որ նա ուտե էդ դովլաթը։
Մարդիկը ելան գնացին իրենց գործին։ Մե վախտ անց կացավ, բազրկանը բերեց էդ տղին փսակեց, տուն էբեր, մի էրկու-իրեք տարի ապրեց, ինքն էլ, կնիկն էլ մահացան։
Էդ տղեն ջահել վախտն էր էկել, էկավ ծերացավ, իրեն հոր վաթանը միտքն ընկավ։ Էկավ ու դառն ու տխուր նստեց, կինն ասեց. — Ամեն հետ գեիր րեխանց հետ խաղեիր, ծիծաղեիր, հըմեկ քեզ ի՞նչ ա ըլել, որ էտենց դառն ու տխուր նստած ես։
Մարդը վեր ա ունըմ, թե. — Մարդն ի՞նչ, կնկանը սիրտը բաց անելն ի՞նչ։
— Թե որ բաց անիլ չես, ոչ ես քեզ կնիկ, ոչ էլ դու ինձ՝ մարդ։
Կնիկը վեր ա կենում, որ տանիցը դուս ըլի, մարդը ասում ա.— Արի՛, կասեմ, արի՛։
Կնիկը գալիս ա, մարդը ասըմ ա. — Իմ հայրենիքը միտս ա ընկել, ուզում եմ գնամ իմ հայրենիքը։
Կնիկն ասըմ ա.— Ա՛յ մարդ, էս քաղքումը էսքան վախտը ապրել ես, գնա թագավորին ասա, թե՝ իմ հայրենիքս միտս ա ընկել, խնդրում եմ ինձ ճամփա տաս։ Տես ի՞նչ կասի, ընենց էլ արա։
Մարդը վեր ա կենում, գնում թագավորի կուշտը։
Ասըմ ա. — Իմ հայրենիքս միտս ա ընկել, խնդրում եմ ինձ ճամփա տաս՝ գնամ իմ հայրենիքը։
Թագավորն ասըմ ա. — Էսքան վախտը իմ ֆողումը աշխատել ես, ինչ որ ունես՝ մալ, դովլաթ, կնիկ, կթողուս ու ոնց որ էկել ես, ընե էլ կերթաս։
Մարդը դառն ու տխուր գնում ա տանը նստում։
Կնիկը գալիս ա ու ասըմ. — Ա՜յ մարդ, ի՞նչ շատ փիքր ես անըմ։
Բա.— Թագավորն ասավ. «Ինչ որ դովլաթ ունես, կնիկ ունես՝ ֆողումն ես աշխատել, կթողուս ու դարդակ էկել ես, դարդակ էլ կերթաս»։
Կնիկն ասում ա.— Ա՛յ մարդ, նա որ թագավոր ա, խո աշխարքի