Ուզում ա, որ վեր կենա փախչի, սրան բռնում են, կապկըպում, դնում են ձիու վրա տանըմ։ Տանըմ են. որ գնում են թագավորի աղաքը, օխտը անգամ գլուխ ա վեր բերում, գնում թագավորի աղաքը կանգնում։
Թագավորը մտիկ ա տալի էս րեխին, որ նրա յաշն ինչքան ա, մտածողութինը՝ ինչքան։ Ինքը թախտիցը վեր ա գալի, նրան նըստացնում, իրան թագը վեր ունում, նրա գլխին դնում։
Ասում ա.— Դու ըլես իմ որդին, ես ըլեմ քու հերը, ըստուց եդը թագավորութին դու պետք ա անես։
— Եփոր ինձ թագավոր ես շինում,— ասում ա տղեն,— իմ էրկու աչքն էլ հանի, որ իմ տես ու ճանանչողներին տենամ ոչ՝ էրեսպաշտութին անեմ։
Թագավորը բերում ա էրկու աչքն էլ հանիլ ա տալի։
Էդ տղեն ընենց մի դիվան ա անում, որ ոչ մի թագավորի ձենը աստված լսիլ չի, դրանը լսում ա։
Մին օր աստված Քրիստոսին ղարկում ա էդ թագավորի կուշտը, որ փորձի։ Քրիստոսը նստում ա մի ղաթրի վրա, գալի թագավորի կուշտը։ Ճմփին տենում ա՝ մի պառավ կնիկ ֆորթը մորն ա տվել, ուզում ա կթե։ Խաչակնիքում ա՝ ֆորթը մորը թողնում ա, ղաթրի եդնա գալի։ Պառավը ուշունց ա տալի, անիծում ա, թե. «Էդ իմ կովի ֆորթն ա, ո՞ւր ես տանում»։
Քրիստոսն էլ ասըմ ա.— Իմ ղաթրի քուռակն ա, թե քու կովի ֆորթն ա, իմ ղաթրի եդնեն խի՞ ա գալի։
Պառավը լաց ըլելեն, ուշունց տալեն գնում ա թագավորի կուշտը։ Գնում ա թագավորին գանգատում, թե. «Ըսենց մին մարդ ղաթրին վեր էլած գեր, էկավ ֆորթիս խլեց, տարավ, ասըմ ա թե՝ էս իմ ղաթրի քուռակն ա, քու կովի հորթը չէ»։
Թագավորը կանչում ա Քրիստոսին, թե.— Ինչի՞ ես դրա ֆորթը խլել։
Քրիստոսն ասըմ ա.— Իմ ղաթրի քուռակն ա։
Թագավորը ընկնում ա մտքի եդնը, էրկու սհաթ քաշում ա։
Քրիստոսն ասըմ ա.— Թագավո՛ր, ի՞նչ շատ մտածեցիր, մի քուռակի բան էր, յա պառավին տուր, յա ինձ, վի կենամ, գնամ իմ բանը։
Թագավորն ասըմ ա.— Էդ մի հեշտ բանն ա. չաթինն էն ա, որ ֆլան մարդը ծովի ղրաղին արտ ունի, ձուկը սովորել ա, դուս ա գալի արածըմ, եդ գնում ծովը։
Քրիստոսն ասըմ ա.— Շատ բան եմ լսել, լսել չեմ, որ ձուկը արտն արածի, եդ մտնու ծով։