Էլի գնաց, մեկն էլ ռաստ էկավ։
Ասավ.— Էդ ո՞ւր ես գնում։
— Գնում եմ կնքավորի:
— Ես քեզ կնքավոր:
Թե.— Դու ո՞վ ես։
— Ես Եղի՛ա մարգարեն եմ։
— Պա՜, պա՜, պա՜, դու իմ բանը չես։
— Խի՞։
— Դու էն մարդն ես, որ գալիս ես բարը վեր ես անըմ, ֆողի կեսը տանում ես, կեսը՝ թողըմ։ Դու իմ բանը չես, երեսպաշտ ես, ես ճշմարիտ մարդ եմ ման գալի։
Գնաց, մեկը ջհեց։
Ասավ.— Էդ ո՞ւր ես գնում, ա՛յ մարդ։
— Ես,— ասավ,— կնքավորի եմ գնում:
— Ես կգամ,— ասավ:
— Դուն ո՞վ էս։
— Ես Հոգեառն եմ։
— Ա՜յ, քեզ կսիրեմ,— ասավ,— դու ճշմարիտ մարդ ես, քի հմար քյասիբն էլ, հարուստն էլ մեկ ա։
Ասավ.— Բա, կնքավո՛ր, տերտերը գալիս չի հալալի։
Թե.— Խի՞։
Թե.— Փող ա ուզում, ես էլ ունեմ ոչ, որ տամ։
Սա հանեց ու էրետ։
Ասավ.— Գնա դու պատրաստութին տես, ես էլ րիկունը կգամ:
Րիկունը էկավ, րեխան կնքեցին, ռավոտը լիսացավ:
Ասավ.— Խի՞ եք ըսենց քյասիբ ապրում, սանհեր:
Թե.— Մենք ի՞նչ անենք, քյասիբացել ենք, էլ չենք կարում ապրուստ ճարենք։
Սա ասավ.— Իմ սանին ինձ տուր, ես տանեմ, իրեք ամսի ժամանակին ինչ պատվիրանք կտամ, կտամ։
— Դու գիտես,— ասավ,— կնքավո՛ր:
Հոգիառը առավ իրա սանին, տարավ։ Շատ կացավ, թե քիչ կացավ, տեսավ, որ ժամանակը թամամում ա։
Րեխան ասավ.— Մի մտիկ անեմ, տենամ սա ինչ գործի ա, որ ինձ բերել ա։ Տեհավ մի մարդու ոտների կռնից չըրչարում ա։ Որ տեհավ՝ վախից պռոշը ճաքեց։
Կնքավորը դուս էկավ տեհավ, որ րեխի պռոշը ճաքել ա։
Ասավ.— Խի՞ մտիկ անեիր։