Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե.— Ի՞նչ անեմ, կնքավո՛ր, բերել ես ու մի բանի դնում չես, ժամանակս էլ թամամում ա։

— Գնա՛,— ասավ,— ժամանակը էգուց ա թըմամում, էսօր չէ:

Էքսը էկավ, ասավ,— Կերթաս ապտեկխանիցը դեղի շուշեք կառնես, կբերես։

— Էբե՞ր։

Թե.— Բերել եմ։

Թե.— Տար էն չայուց[1] լցրու, պրոպկեքը դի, բի՛։

Տարավ չայուցը լըքցրուց։

Ասավ.— Բերել եմ, կնքավո՛ր։

Թե.— Դու մտիկ կանես ինձ,— ասավ.— Թե գլխի վերի կռանը կլեմ՝ մոտ չգաս, որ նրան տանիլ պտիմ, որ ոտի կռանը ըլեմ, ինչ ուզում ես՝ ուզե, էդ դեղիցը կտաս՝ կլավանա։

Էս տղեն էկավ քաղաքը, սկսեց հեքիմութին անելը։ Ձենը գնաց թագավորին, էդ թագավորն էլ էն հանգի քաֆուր թագավոր ա ըլել, որ հեքիմը բշարել չի՝ գլուխը կտրել, գձել ա հորը։

Նազըրնին ասին, թե.— Ֆիլան քյասիբի տղեն լավ հեքիմութին ա անըմ։

Մարդ ղրկեց, կանչեց։

— Քյասիբի տղա,— ասավ,— կարա՞ս ինձ թափես։

Թե.— Կթափեմ։

— Որ կարաս ոչ, գլուխդ կկտրեմ, ֆորը կգձեմ։

Մտիկ արավ տղեն, տեհավ, որ հոգիառը ոտների կռանն ա, ասավ.— Կթափեմ, որ կթափեմ։

— Որ թափես, քու քաշովը մին ոսկի կըտամ, մին արծաթ, թե չթափես՝ գլուխդ կկտրեմ, էն ֆորը կգձեմ։

Սա թափեց, առողջացավ։

Բերուց սրան մի քաշ ոսկի էրետ, մեկ քաշ արծաթ։

Էս տղեն էկավ տուն, իրեն հմա ամարաթնի շինեց։

Հերն ու մերն ասին.— Ա՛յ որդի, մենձացել ենք, ծերացել, մենք էլ մին ուրախութին տենանք, արի քեզ պսակենք։

Տղեն ասավ.— Չկել իմ կնքավորին տենամ ոչ, ես պսակվիլ չեմ։

Վեր կացավ գնաց իրան կնքավորին գտավ, ասավ.— Իմ մահը ինչո՞վ ա։

Ասավ.— Ասիլ չեմ։

Թե.— Խի՞ ասիլ չես։

  1. Գետ—Ծ. Բ.: