Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե.— Ասեմ էլ՝ անիլ չես, էլ ի՞նչ ասեմ։

Սա որ շատ զոռեց, ասավ.— Որ պսակվես, էն ժամանակ որ յորղանը քաշես վրեդ՝ ֆոքիդ պտի տաս։

— Թե պսակվեմ ո՞չ։

— Թե պսակվես ոչ, քեզ օլում[1] չկա։

Սա էկավ իրա հորն ու մորը նաղլ արավ, թե կնքավորը ըսենց ասավ։

Հերն ու մերն ասին.— Կնքավորին միննաթ կանենք, մեր ֆոքին կտանք։

Բերին որդուն պսակեցին, գնաց որ տեղը մտավ, կնքավորը էկավ, վերի կուռը կտրեց, ասաց.— Էկել եմ, ի՞նչ ես ասըմ։

Նա հորն ու մորը ձեն էրետ, թե.— Կնքավորը էկել ա հրես։

Էկան ընդի, թե.— Մենք մեր ֆոքին կտանք։

Կնքավորը, որ զոռ արեց, բղավեցին.— Չէ՛, չէ, ում հմա էկել ես, նրանցը տար։

Տղեն ասավ.— Էդ որ իմ հերն ու մերը խափեցին ինձ, առ իմ ֆոքիս։

Ըստի կնիկը ղաբուլ չարավ, նշանածին ասավ.— Դու հեքիմութին ես անըմ, ֆոքի էս ազատում, ես իմ ֆոքին կտամ։

Ասավ.— Իմ ծնողնին որ ինձ ղիմիշ չարին, դու էլօղլի՝ ղիմիշ կանե՞ս։

Կնիկը դարձավ կնքավորին, ասավ.— Ես իմ ֆոքիս կտամ սրա տեղ, իմը առ։

Ասավ.— Լա՛վ։

Կնիկը էրեսին խեչը հանեց, կոները խաչեց, խտոր ընկավ։

Հոգիառը չանգյալը քցեց քաշեց, սանամերն ասավ.— Կնքավո՛ր, դու խի՞ ես ինձ չարչարելով տանում, չէ՞ որ ես ինքնակամ իմ ֆոքիս տվի։ Էնենց տար, որ ես չիմանամ։

Կնքավորը դարձավ ասեց.— Եփ որ հերն ու մերը չղմշեցին իրենց տղի համար իրենց ֆոքին, դու ինքնակամ քու ֆոքիդ տվիր, էլ ըստուց եդը քարին, ջրին օլում կլի, ձեզ օլում ըլի ոչ, գնացեք, ձեզ հմա ապրեցեք։

Ըստի, ըստուր հմա, մարդը թողում ա հորն ու մորը, գնում կնգա եդնիցը։

  1. Մահ—Ծ. Բ.: