36. ՂՍՄԱԹ
Էլել ա, չի էլել մի քյասիբ մարդ։ Ունեցել ա մի հինգ ջան քյուլֆաթ։ Էս հինգ ջան քյուլֆաթիցը էս մարդը փախել ա, ունի ոչ՝ ուտեցնի, հագցնի։ Գնացել ա ձորի միչին, ջրի ղրաղին մի մենձ խնձորքի գտել, տեհել ա՝ շատ հասած ա։ Էս խնձորիցը ինքը կերել ա՝ առողջացել, ջահելացել։ Խնձորները քաղել ա, ջեբը լքցրել, գնացել ա դըբա քաղաք։
Թաքավորը նրան տեհել ա, կանչել ա, թե.— Արի՛, տենանք ձեր թաքավորը ինչպե՛ս ա ձեզ պըհում։ Խարջըներդ ինչքա՞ն ա առնում։
Զուլումքար թաքավորի երկրիցն ա էլել։
Ասել ա.— Գլխին քսան մանեթ առնում ա, էդքան էլ անջախ ենք աշխատում։
Ասել ա.— Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ջանս դուս գա ձեզ հմա, ին՞չ անեմ, ծերութինն առել ա ինձ։
Ասավ թե.— Թաքավորն ապրած կենա, ես էլ քե պես ծերացել ի, էկա, ձորի միջին խնձոր ռաստ էկավ, անմահական էր, ի՞նչ էր, կերա՝ ջահելացա։
Ասավ թե.— Որդի՛, էն խնձորէն կարալ չե՞ս գտնի։
— Ո՞նց չեմ կարալ գտնի․ իմ էկած ճամփան ես կգիտենամ։
- Դե բա ո՞նց անենք, որ դու բերես, ուտենք, ջահելանանք,