մի կենտ րեխա ունենք օխտը տըրեկան, ես էքուց կմեռնիմ, կըմնա անտեր-անտիրական:
— Ի՞նչ կտաս, ասա, որ գնամ բերեմ։
Թե.— Քու քաշովը մին ոսկի կը տամ:
Էս մարդը ուներ ջեբումը խնձորիցը, հանեց, մինը խանումին էրետ, մինը՝ թաքավորին:
Ռավոտը վե կացավ տեհավ, որ խանումն էլ ա ջահելացել, թաքավորն էլ։
Վերջը էս մարդը քաշեց ոսկին, էրետ էդ մարդին:
— Օ՜հ աստոծ,— ասավ թաքավորը,— դու որ իմ կանչը կատարեցիր, ես պետք ա մատաղանա տամ քյասըբին, որբին:
Էս թաքավորը ջառ գցեց, վաղը բաց արավ, փայ արավ աղքատին, որբին:
Արի՛, որ էն քյասիբ մարդը ոսկին առած տուն ա գնում: Գընաց, մտիկ արավ, որ մի մարդ քնած ա:
Ասավ.— Տեր աստոծ, էս մարդին վեկացն՚ե՞մ, թե անցնիմ գնամ։— Չէ՛, չէ՛,— ասավ,— վե կացնեմ։
Աստըծանե միտքը էկավ, որ վեկացնելը լավ ա, մի բան էլ ա կիմանա։ Վեկացրուց: Էդ քնած մարդն էլ Սողոմոն իմաստունն ա ըլել։
Սողոմոն իմաստունը ասավ.— Ա՛յ որդի, ես քնած չի, ես քեզ ճամփա պահեի, թե տենամ քու աճալն՛ա՞, թե՝ չէ։ Առաջիդ գալիս ա Օխտը գլխանի ուշապը, գալիս ա, որ ռաստ գա քեզ, ուտի, խազնեդ էլ կերթա, ջանդ էլ կերթա։ Հա՛, էս որ ինձ վե կացրիր, իմ շվաքումը արի գնանք, անց կենանք։
Սրանք գնացին, անց կացան, Ուշապին ռաստ չի էկան։ Գնացին քշերը մնաց էդ մարդի շվաքումը։ Հըմի արի տես, որ էս մարդը էն օսկիքը որ առել էր, էն ղդար էր ուրախացել, որ խնձորը մտահան էր արել, որ իմաստունին տա։
Արի, որ ռավոտը լիսացավ, վե կացավ, որ ըղու ըլի, իմաստունը ասավ.— Որդի՛, էն աստծու կամքն էր, որ էն դրախտան խնձորիցը բերել էր քեզ ռաստ էր բերել, էդ խազինեն, էդ ոսկին, որ տարար, էլ եդ չգաս, քու րեխանց ղսմաթը էղքան էր, որ տանես տուն, էլ եդ չգաս էդ ճամփովը։