Մերը տենում ա, որ տղի ձեռիցը կարում չի պրծնուլ, փող ա տալի ու էն թոռն առնում։ Տղեն թոռը շլակում ա ու ուրախ-ուրախ տուն գալիս։
Էգսի օրը տղեն թոռը վերաունում գնում ջուրը՝ ձուգը բռնելու։ Իրեք հետ րեսին խեչահանում ա ու աստոծ կանչում, թոռը ջուրը գձում։ Հենց որ տենում ա՝ թոռը բան ա ընգել, ալախ-մալախ դուրս ա հանում թոռը, տենում որ միջինը մի գորդն ա։ Գորդը թոռիցը հանում ա ու ջուրը գձում, փոխփոշիման թոռը ջուրը գձում։ Թոռը քաշում ա դուս վրա երկու դոնումն՝ էլի էն գորդն ա ըլում թոռումը։ Տղեն էլ եդ ջուրն ա գձում գորդն ու փոխփոշիման թոռը ջուրը գձում։ Վրա իրեք դոնումն ա թոռը դուս քաշում, վրա իրեք դոնումն էլ գորդն ա ընգնում թոռը։ Տղեն էս դոնումը գորդը ջուրը չի գձում․ «Աղբե՛ր, ձուգը չի ընկնում, էլ ինչի՞ եմ ջուրը գձում գորդը, բալքա սա ա իմ ղսմաթը»։
Տղեն վեր ա ունում գորդն ու տուն բերում։ Գորգը վեր ա գձում հեռու դռան տակին, ու ինքը գալիս ա նստում կրակի կշտին։ Մերը րիգնաժամիցը տուն ա գալիս, տենում, որ տղեն ունքերը կիտած, մռութը կախ արած, օջախի ղրաղին նստած ա։
— Ի՞նչ ես ունքերդ կիտել, ո՛րդի, հիվանդ խու չե՞ս,— հարցնում ա մերը, եբ տենում ա, որ տղեն փոշիման նստած ա։
— Ո՞նց չի ունքերս կիտեմ, ա՛յ մերա,— ասում ա տղեն,— էսօր ռավոտեն դեսը թոռ եմ գձում, մի հատ գորդն ա բռնածս։
— Ո՛չինչ չի կա, ո՛րդի, ի՞նչի ես դարդ անում, աստոծ էդ ա ղրգել՝ էդ ես բռնել, դու ի՞նչ անես, հալբաթ էդ ա քու ղսմաթը։
Ռավոտը վեր են կենում, տղեն հանդն ա գնում, մերը գնում ա ժամը։ Գալիս են տենում ջուրը բերած, տունն ավլած, դուս ու տուն վեքաղած, ամաննին լվացած, խորակն էփած, շորերը գձած... ամեն բան սարքին ու կարգին. հմա ինչ ղդար փիքր են անում, միտք անում, գլխի չեն ընգնում։
Էլի են դուրս գնում մեր ու տղա, էլեդ գալիս են տենում, որ ռաչվա նման ջուրը բերած, տունն ավլած, դուս ու տուն վեքաղած, ամաննին լվացած, խորակն էփած, շորերը գձած, ամեն բան սարքին ու կարգին։
— Ա՜յ, մերա,— ասում ա տղեն մորը,— բե ես դռան տակին բուսու պհեմ, տենամ՝ էս ո՞վ ա գալիս մեր տունը սարքն ու կարգը գձում։
Մերը գնում ա ժամը, տղեն մտնում ա դռան քամակն ու բուսու պհում։ Քիչ ա կենում, թե շատ, հլե՜ մին էլ էնա տենում, որ քնջնիցը