Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

37. ԲԵԿԹԱՇՆ ՈՒ ԱՆՈՒՇԸ

Ժամանակով էլել ա, չի էլել մի թքավորի տղա։

Թքավորր որ ծերացել ա, տղին ասել ա.— Արի քի խրատնի տամ, ես մեծացել եմ, էսօր, էքուց մեռնելու եմ, ամեն բան քեզուգլխու չի բռնես, մի չգիտենողի էլի հարցրու, քու գործդ հաջող կգա։ Կնիկ առնելիս ըլիս՝ թքավորնու ախչիկ չառնես, առ մի քյասիբի ախչիկ. քյասիբի ախչիկը հարստութին չի տեհել, քեզ լավ կընդունի։

Հերը մեռավ, դա հորը չի լսեց, գնաց մի հաըստի ախչիկ ուզեց․ օխտն օր, օխտը քշեր հրսանիք արին իրան անոր տանը։ Աները շատ հարուստ էր։ Օխտը ղաթ ոսկի բաժինք էրետ, տասը հատ ղարավաշ տվուց իրան ղուլլուղ անելու համար։ Օխտը օրվա պաշար էլ տվուց՝ չորս ոչխար, էրկու փութ բրինձ, մի փութ քիշմիշ, մի կով՝ իրան ղասաբը հետը, իրան խորակ շինողը հետը։

Էկավ հասավ իրան տուն, տանը թքավորի տղա Բեկթաշը նրա կնիկ Անուշը նորմեկանց օխտը օր հըրսանիք արին․ հիսուն հատ ոչխար, քսան փութ բրինձ, տասը փութ քիշմիշ, տասը հատկով, էրկու փութ սոխ, կես փութ սխտոր, քսան թունգի գինի, տասը թունգի արաղ Ղուկասի դուքանից բերին, քիշմիշը բերին Մահմադի դուքանիցը, սոխը բերին Հասանի դուքանիցը, կովերը բերին Վարդանի տավարիցը, ոչխարները բերին Մարկոսի ոխչարներիցը