սկսեցին հըրսանիքը։ Նորից իրենց տունը հըրսանիք արին, օխտն օր, օխտը քշեր կերան, խմեցին։
Մի քանի ամսուց եդը Անուշի աղբերն էկավ, հըրսանիք համեցեքի. «Բա չե՜ք ասում, մեր Վարդանին նշնել ենք, բա չեք ասում, մեր Վարդանին նշնել ենք, աչքներս լո՜ւս, աչքներս լո՜ւս»:
Բեկթաշը փիքր արավ, որ. «Ես իմ հոր ասածները պահեմ, ես խի՞ ուզեցի էս հարուստ մարդի ախչիկը, էսօր Անուշին բերել եմ, իրեք ամսական տղա ունի, իմ հոր խոսքին անկաճ չկալա, հմի պտի անկաճ անեմ, փորձեմ»։
Լիսացավ, տղին ու Անուշին, մին էլ անոր տղին հրսանիք ա ղրկում։
Անուշն ասավ.— Ես առանց քեզ գնում չեմ, թաքավորի տղա:
Բեկթաշն ասավ.— Անո՛ւշ, դու էլ գնաս, ես էլ գնամ, բա մեր տունը ո՞վ պհի։
Մտածել էր հոր զրիցը։ Նրանք գնացին ճամփովը, թքավորի տղի ոսկուցը Անուշը մի խուրջին գողացել էր, ճամփեքումը լիրբ մարդկերանց հետ, գողերի, քեփ անելով գնաց։ Գնաց հարուստ հորանց տուն։
Հորանք սկսեցին հրսանիքը. օխտն օր, օխտը քշեր ճամփա ընկան, հարսներուն շատ հեռու էր, գնացին ընդեղ, խնամու տուն։
Խնամին մորթեց չորս ոչխար, բերեց էրկու փութ բրինձ, մի փութ քիշմիշ, կես փութ սոխ, տաս գրվանքա սխտոր։
Թաքավորացուն դուս Էկավ, տեհավ, որ էդ ա պատրաստութենը, խիստ խռովեց։ Խաբարը գնաց հրսնացուի մորը։
Հարսի մերն ասավ.— Ես օխտը տղա ունենամ, իմ հարուստ փեսեն խի՞ ա խռովում։
Նորից ամեն ախպերը բերին չորս ոչխար, էրկու փութ բրինձ, մի փութ քիշմիշ, կես փութ սոխ, տասը գրվանքա սխտոր, հինգը հատ խորակ շինող, հիսուն հատ բաժինք փայ անող:
— Նանի՛, խի՞ եմ էս օխտն օրի հմա խռովում, կշինեմ տասնչորս օր,— ասեց հարսնացուի ախպերը։
Տասնըչորս օր նստեցին, կերան, խմեցին, քեփ արին։ Էկավ էդ տասնըչորս օրը վերջացավ, փեսին ճամփա են դնում։
— Նանի՛, մեր քվորը ի՞նչ բաժինք տանք,— ասացին օխտն ախպերը։
— Տղեք ջա՛ն, իմ ունեցածը չիմ տանք մեր ախչկանը, դուք օխտն ախպեր եք, կաշխատեք կապրեք։
Իրանց ունեցած ոչխարները չիմ տվին բաժինք, իրանց ունեցած տավարը, իրանց մնաց դարտակ ձնձերը։