Ասին.— Նանի՛, շատ ենք տվե՞լ, թե՝ քիչ։
— Որդենի ջա՛ն, շատ լավ տվել եք, ձնձերի մինը ռավոտը՝ հացի կտանք՝ կուտենք, մնումն էլ մենք կքնենք,— ասեց մերը։
Պուճուր տղեն ասավ.— Նանի՛, էդ ատամնիդ, որ ըտե հանել եմ, պետք ա մազերդ էլ կենտ-կենտ հանեմ գլխիցդ։
Սկսեցին հրսանիքը ճամփու դնել, օխտն օրվա ու քշերվա կերակուրը հետները դրին և իրանց ամեն ունեցածը։ Խաբարը հասավ, թե հրսանիքը գալիս ա։ Հարուստ հերը սկսեց ղավուլ-զուռնեն ածիլ տալ։ Գզիրը ամենքին էլ ձեն տվուց, մեձրեց, հարսանիքն էկավ դուռը։ Ըսկսեցին օխտն օր, օխտը քշեր քեփ անել։
Հարուստ հերը ասել ա.— Իմ խնամին իր ունեցածը ախչկա հետ ա դրել, ես մի ուրիշ հանքի հըրսանիք պըտեմ անիլ։
Մորթեց հիսուն հատ կով։
Մենձ տղեն ասավ.— Էդ ի՞նչ ես անում, ա՛յ հեր, կքյասիբանանք։
Ասավ թե.— Նրանց հերն անիծեմ, սովել պտին, գան մեր դռանը տենան, թող նրանց տնից բերածը չիմ մորթենք, մեր անմը բըրձրացնենք։
Հարիր հատ ոչխար մորթեց, մի ոսկու կոտ բրինձ, ընդիան բերել էր հարուստը, կես ոսկու կոտ քիշմիշ, մի քանի սոխ, կես խանի սխտոր։ Մենձ տղին կանչեց հերը, ասավ.— Տղա ջա՛ն, էս չիմ բերածիցը քեզ մի բան կա՞։
Նա հորը ասաց.— Չէ՛, ա՜յ հեր, չկա։ Չիմ աներանց տնից բերածն ա։
— Թող մենք էդ գիտենանք, օչով չգիտենա։ Բա գնացեք մեր Կարապետին հարցրեք՝ ըտի քա՞նի օր հրսանիք արին։
Կարապետն ասավ.— Տասնըչորս օր։
Էկան մորն ասին, թե.— Տասնըչորս օր։
Հերն ասեց.— Մենք կանենք քսանըչորս օր։
Տղեն ասավ.— Ապի՛, մեր ունեցածից կզրկվինք։
— Ա՛յ շաշ, նրա բերած տասը կոտ ոսկուց իրեքն եմ խարջել, ի՜նչ ես վախենում ա՜յ շաշ, ա՜յ շաշ։
Թե.— Ա՛յ հեր, դու գիտես։
Քսանըչորս օր սկսեցին օխտը քյարգահ զուռնա-դհոլով քեփ են անըմ, ամեն բարեկամներն էլ ըտի, լավ քեփի են։ Օչով չի հըսկանում, խմողն ով ա, ուտողն ով ա։ Հենց ընե խառնվել են։
Բեկթաշը միտքն արավ, որ.— Ես իմ հոր արած վասիաթը պըտի փորձեմ։