Գնաց բազարիցը մի ձեռք թուրքի շոր առավ․ փափախի երկենքն էր արշին ու կես, բաշլըղի տտների երկենքն էր էրկու արշին, բաշլուղն էլ ինքը մի ջվալից մենձ էր:
Հաքավ էդ շորերը, ձին դուս բերուց թամքեց, նոքարներուն թամբահ արուց, թե.— Առաջի զրիցս էս ա՝ որ Մաշկոն[1] կհաչի, վե կթողուք, եդի զրիցս էլ էն ա՝ որ ձեր տուն-տեղին լավ մտիկ կանեք: Ապրե՛ք, իմ նոքարներ, ապրեք: կգամ, կտենամ, որ դուք հալալ ծիծ կերած եք։
Ասեց, ձիուն նստեց, գնաց դրա հրսանիքը:
— Պույուր փաշա, աղբատ խեր[2]։
Բեկթաշը տուն մտավ, գնաց թաքավորի կշտին նստեց: Մտիկ արավ, տեհավ, որ Անուշը որդի սիրուն տղա կա, նրանց ա մտիկ անում: Ամեքն էլ ուտում են, խմում, նա սիրուն տղերանց հետ ասում ա, խոսում։
Ասում ա.— Օղորմածիկ հերս որ ասեր՝ հարուստ մարդի ախչիկ մի ուզիր, հմի տեհա, որ ճշմարիտ ա ասել, բա իրեք ամսումը հարսը տղա կբերի՞։ Վա՜յ, իմ օղորմածիկ հեր, որ քու զրիցը ես չեմ բռնել։ Թե մեռա ոչ, ա՛յ կնիկ, քու գլուխը օյին կբերեմ։ Դու հլա քու քեփդ արա չվելը մթնիլը։
Մթնեց, Անուշի մորը գնաց ասավ.— Չիլի՞լ, պառավ, մի բուռ ոսկի տամ՝ քշերս էդ հարսի ծոցը քնեմ։
Ասեց — Ո՞նց կըլի։
Ասեց.— Մի բուռ ոսկի էլ քի տամ։
Ասեց.— Դե, գնամ ախչկանս կուշտը, տենամ։
Գնաց ախչկանն ասեց.— Ախչի՛, արի էս քշեր էդ փաշի հետ քնի, մի բուռ ոսկի կտա։
— Նանի՛, ամոթ ա, թուրք ա։
— Ախչի, ոսկին չի գիդի՝ թուրք ա՞, թե՝ հայ։
Ասավ.— Նանի՛, որ ասում ես, մի բուռ ոսկի դու վեկալ, մինը՝ ես։
Քշերը Անուշը գնաց էդ փաշի ծոցում քնելու։ Էդ քշեր ծոցումը քնեց, ռավոտը Բեկթաշն րեխեն գողացավ ու գնաց։ Տարավ րեխեն իրանց տուն, մի պռավի մի ծնած կով, մին էլ րեխեն էրետ, թե՝ պահե։ Ինքը թուրքի շորերը հանեց, իրա շորերը հագավ, գնաց աներանց հըրսանիքը։