Անուշն ասավ.— Ես սաղ՝ քեզ ոչինչ ըլիլ չի:
Էդ զրիցումն ին, թաք կացած տղեքը դուս էկան: Մինը բռնեց Բեկթաշին, տանում ա, Մաշկոն էլ եդնուց գնաց:
Բեկթաշին որ տարավ, ուզեց ըսպանի, Մաշկոն էդ տղի էրսիցը ըռխեց՝ թվանքը ձեռիցը ընկավ: Բեկթաշը թվանքը վեկալավ, էս տղեն Մաշկոյի հոգսովն էր, թվանքով տվուց սըպանեց: Մաշկոն ընդիան վազեց, Անուշը կարծեց, թե Բեկթաշին սըպանեցին, ասեց.— Կռանդ մատաղ, ամա սպանեց, հա՜: Էս Մաշկոն էլ մեզ մնաց, ինչ խելոք Մաշկո էր։
Մին էլ տեհավ՝ Բեկթաշը էն թաքուն տեղիցը գձեց, էն մեկել տղին էլ սըպանեց։
Գնաց ասեց.— Անո՛ւշ, Բարով տեհանք:
Անուշը հեչ չկարաց խոսալ։
— Ինչ լավ-լավ ֆորսեր արինք, Անուշ։ Ով մինը կֆորսի, մենք էրկուսը ֆորսացինք։
Գնացին հասան տուն, Բեկթաշն ասեց Անուշ, արի նստի տեղդ։
Նոքարների մեկին թաքուն զրկեց պառավի կուշտը, պառավը էրեխեն բերուց։
— Անո՛ւշ,— ասավ,— էս քու րեխեն ա, որ վեց ամիս ա էկել իր, իրեք ամսումը բերիր։
Անուշին կապեց դռան տակին, Մաշկոյին նստացրուց թախտին։ Անուշի բաժինը Մաշկոյին ա տալի, Մաշկոյի բաժինը Անուշին ա տալի։
Իրան տուն էկած տնատերին ասըմ ա.— Դուք իմ տանը ինչ տենուք, չի հարցնեք։
Անուշը շատ սիրուն էր. իրան տուն էկած ղոնաղներին մի նոքար ունի շեմքումը կաղնած, դուս ըլողն էլ ա մի թաս ջուր ածում Անուշի տակը, մտնողն էլ։ Էրկու ղոնաղ էկան տուն, ղոնաղնու մինը մնին ասավ.— Որ ինձ սըպանի էլ, ես հարցնելու եմ Բեկթաշին, թե ինչի՞ ա Մաշկոն՝ թախտին, Անուշը դռան տակին կապած։
Ղոնաղն ասավ.— Բեկթա՛շ, ես քեզ մի զրից պտիմ ասիլ, ուզում ես ինձ սըպանի։
Ասավ.— Ասիլ մի, ես քեզ ասել եմ՝ ասիլ մի։
— Որ,— ասավ,— սըպանես էլ՝ ասիլ պտեմ։
Նա հարցրուց, թե.— Էս ո՞նց ա էս սիրուն հարսը ըստի ա կապած, Մաշկոն թախտին ա։