Տղեն ասավ.— Բա վեց շահով կլի՞։
Ջհուդի տղեն ասավ.— Վնաս չունի։
— Դե՛, դու գիտես,— ասավ։
Ղազն էրետ էդ տղին, ասավ.— Կտանես մեր տուն, իմ մորը կասես, որ էդ ղազը մորթի, եփի, ես գնում եմ թաքավորի կուշտը, որ թաքավորի խորակ էփողին ղարկեմ, ղազը կդնես ոսկի սինուսն ու կղարկես։
Տղեն վի կալավ ղազը տարավ էրետ ջհուդի մորը, ասավ.— Տղեդ ղրկեց, որ մորթես, եփես, ինքը դնաց թաքավորի կուշտը, ասավ, որ թաքավորի խորակ էփողին որ ղրկեմ, կդնես ոսկի սինումն ու ղազը կղրգես։
Տղեն ղազը էրետ ջհուդի մորը, դարձավ գնաց մի մարդի կուշտ, ասավ.— Ինձ մի ձեռք շոր տուր, հագնեմ, րիկունը կբերեմ, կտամ քեզ։
Էն մարդը մի ձեռք թազա շոր ուներ, էրետ էդ տղին, էդ տղեն գնաց բազարը, մի փարթուկ էլ առավ, վրեն կապեց։ Դարձավ գնաց ջհուդի մոր կուշտը, ասավ.— Ես թաքավորի խորակ էփողն եմ, քո տղեն ասավ, թե. «Ղազը դի ոսկի սինումը, ուղարկի»։
Ջհուդի մերը ղազը էրետ ոսկի սինումն ու էրետ էդ տղին։
Էդ ղազը վի կալավ էդ տղեն, էբեր իրա մոր կուշտը։ Մերը ասավ.— Ա՛յ որդի, էս ի՞նչ բան ա։
Տղեն ասավ.— Մերա ջա՛ն, քու ի՞նչ բանն ա, ղազը կի, ոսկի սինին էլ քեզ դատում։
Մերն ասավ.— Ա՛յ որդի, էդ թավուր բաներ անիլ մի, քեզ կբռնեն, կսպանեն։
Տղեն ասավ.— Նանի ջա՛ն, էդ քու բանը չի, էդ իմ բանն ա։
Ճաշին ջհուդի տղեն թաքավորի խորակ էփողին ղարկեց մոր կուշտը, ասավ, որ ոսկի սինումը դնի ղազն ու զարկի։
Մերն ասավ.— Վաղ եմ ղրկել։
Եդ դնաց, ասավ տղին թե.— Քու մերն ասավ՝ վաղ եմ ղրկել։
Տղեն ճաշից եդը գնաց տուն, մորն ասավ.— Ղազը ո՞ւմ ես տվել:
Մերն ասավ.— Ղազը տվել եմ թաքավորի խորակ էփողին։
Ջհուդի տղեն միտքն արավ, թե. «Ումից որ առել եմ ղազը, նա կաներ էդ բանը»։
Պառավի տղեն գնաց էդ քշեր ջհուդի տան ճկատումը գրեց, թե. «Ղազը վեց շահու կառնես՝ էդ հլա պուճուր օղբաթն ա, մեծ օղբաթը եդնից ա»։