Ջհուդի տղեն առավոտը վի կացավ, տեհավ, որ էդ գիրը գրած ա իրանց տան ճակատումը, որ. «Էդ պուճուր օղբաթն ա, մենձը եդնա ա»:
Պառավի տղեն միտքն արավ, որ մախսուզ ջհուդի տղեն պետք ա իրան ման գա, վաղ վի կացավ, գնաց մի դյուքանչու կուշտը:
Ասավ.— Բի քու դուքանը էսօր ինձ տու, իմ ջեբիցը իրեք մանեթ քեզ կտամ: Ինչ էլ որ առուտուր անեմ, էն էլ քեզ կտամ: Չանք ըլի առուտուրը սովորեմ, ուզում եմ, որ ինձ հմար դուքան դնեմ:
Դուքանչին ասավ.— Շատ լավ ես ասում, ես հլե բեզարել եմ, ուզում եմ մի քիչ ման գամ:
Դա գնաց ման գալու, տղեն նստեց դուքանումը, տեհավ, որ ջհուդի տղեն գալիս ա՝ էս դուքանին, էն դուքանին մտիկ անելով:
Տղեն ասավ.— Ջհուդի տղա՛, էդ ինչի՞ ես ման գալի ըտենց խլշկոտալի:
Ասավ.— Գլուխս մի օղբաթ ա էկել, ընդուր եմ ման գալի:
Տղեն թե.— Ի՞նչ օղբաթ ա էկել, բա մի պատմի տենանք ի՞նչ ա։
Ջհուդի տղեն պատմեց թե.— էրեկ մի ղազ առա վեց շահով, եդ տվի իրան, ղրկեցի իմ մոր կուշտը, ասի, թե. «Տար իմ մորը տուր, էփի, որ թաքավորի խորակ էփողին ղարկեմ, դնես ոսկի սինու մեջ, ղարկես»։ Էդ գնացիլ էր մորս խափել էր, թե. «Ես թաքավորի խորակ էփողն եմ, իմ ղազը տուր, որ տանեմ»։ Առել ա, գնացել ա։ Հըմի ես էն մասին ման եմ գալի, բալքամ էն տղին գտնում։
Պառավի տղեն ասավ.— Դու ըտենց ման գալով կարալ չես, որ գտնես։
Ջհուդի տղեն ասավ.— Բա ո՞նց անեմ, որ գտնեմ։
Ասավ.— Դու գնա շորերդ փոխի, քուչի ղրաղին նստի, ուսումնարանի տղերքը դուս կգան, ամենքը իրանց գողոլթինը պատմելով կերթան, դու ընդի կիմանաս, որ ղազն էլ փլանն ա տարել։ Դու որ շորերդ փոխես, քեզ ճնանչիլ չեն, քաշվիլ չեն՝ կասեն, դու կլսես, թե չէ՝ ըտենց ման գալով զատ չես գտնի։
Ջհուդի տղեն ասավ.— Բա ես ե՞րբ գնամ տուն, որ շորերս փոխեմ, գամ։
Ասավ.— Ուզում ես ըստի փոխի, ես քեզ շոր կտամ։
Ջհուդի տղեն փոխեց շորերը, ասավ.— Իրեք հազար մանեթ փող ունեմ պալտոիս ջեբումը, մուղաթ կաց՝ օքմին չդիպչի: