Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դուրս էկավ իր բռնած գորդն ու հուչկի-հուչկի անելով մոտեցավ օջախին։ Մի քիչ դես ու դեն մտիկ արավ, տեհավ որ օքմին չիկա տանը, մին կռը՜ռաց՝ դառավ մի հավի ղդար, մին էլ կռը՜ռաց՝ դառավ մի ոչխարի ղդար, մին էլ որ կռը՜ռաց՝ տրաքվեց ու միջիցը մի ախչիկ դուս էկավ. էնե՛նց սիրուն, որ ո՛նչ լսված էր, ո՛նչ տեհնված։ Որ տենեիր, կոսեիր, ո՛նչ ուտեմ, ո՛նչ խմեմ, գշեր-ցերեկ նրա շիմշատ բոյուն մտիկ անեմ։

Էդ ախչիկը տեղը վեր ա քաղում, ավիլը վեր ունում՝ տունն ու դուռը ավլում, ջուր բերում, ամաննին լվանում, թերեքնին սրբոտում, օջախի չորսի կուռը ջրջրահանում, խորակն էփում։ Հենց ուզում ա, որ տանի ավիլը դնե դռան տակին, տենում ա տղեն էնդի պպզած։ Փախչում ա, վեր ունում իր խեշը, որ հագնու։ Տղեն վրա ա վազում ու բռնում։ Գորդն ղաչում ա, պղատում ա, որ իրան բաց թողու, տղեն թողնում չի։ Վեր ա կալնում ու գորդան խեշը կրակը գձում, որ էլ նա հագնու ոչ։

Մերը ժամիցը գալիս ա տուն, տենում, որ տղեն օջախի ղրաղին նստած ա, նրա կշտին էլ մի ախչիկ, էնե՛նց սիրուն, որ ես ախչիկ ասեմ, դու հյուրի-մալաք իմացիր։ Նրա րեսի շողքը պատերովն ա ընգած ըլում։ Մերը եբ իմանում ա, որ ախչիկը գորդան միջիցն ա դուս եկե, շատ ուրխանում ա։ Տղին պսակում ա դրա հետ ու թգավորի պես ապրում են։

Դրանք մի հրևան են ունենում, մի պառավ ա ըլում։ Դա վեր ա կենում գնում թգավորի կուշտն ու ասում․— Թգավորն ապրած կենա, բաս չե՞ս ասիլ՝ փլան-փլան տեղը մի մեր ու մի տղա են ապրում, նրանք մի թգավորի լայաղ հարսն ունին․ ինձ ղոշուն տո՛ւ, գնամ քե հմա բերեմ։

Էս պառավը հետը վեր ա ունում էն ղդար ղոշուն, որ մերին ին գնացել՝ մերին կչորաներ, որ ծովի վրեն ին գնացել ծովը կցմաքեր։ Ախչիկը թուրը վեկալած ընգնում ա ղոշունի մեջն ու մի սհաթումը չիմնու գլուխն էլ տալի՝ մնին սաղ թողնում, որ գնա խաբարը տանի թգավորին։ Թգավորն ուզենալիս է ըլում պառավի գլուխը տա, պառավն ասում ա․— Էրկու էն ղադար ղոշուն տո՛ւ, հմի բերեմ։

Թգավորն էրկու էնղդար ղոշուն ա տալիս պռավին, որ գնա էն ախչկանը բերե։ Ախչիկը թուրը վեկալած ընգնում ա ղոշունի մեջը, չիմնու գլուխն էլ տալիս ա․ մնին սաղ թողնում ա, որ գնա թգավորին խաբարը տանի։ Թգավորը կանչում ա էս պռավին իր կուշտը, որ գլուխը տա, թե զուր տեղը նրա ղոշունը փչացրել ա։