Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասավ.— Արխեին կաց։

Ջհուդի տղեն գնաց, քուչի ղրաղին նստեց, պառավի տղեն մտիկ արավ, տեհավ, որ դուքանչին ընդեղ ման ա գալի, ձեն էրետ, թե. —Արի ըստի՛, իմ գնալու վախտն ա, արի քու դուքանի տեր դառ։ Ջհուդի տղի ջեբիցը իրեք մանեթ էրետ դուքանչուն, ինչ որ առուտուր էր արել, էն փողն էլ էրետ դուքանչուն, վի կացավ, գնաց իրանց տուն, հանեց իրեք հազար մանեթը համրեց, էրետ մորը:

Մերն ասավ.— Ա՛յ որդի, անիլ մի էդ բանը, քեզ կսպանեն։

— Էդ քու բանը չի,— ասավ տղեն,— իմ բանն ա։

Ջհուդի տղեն քուչի ղրաղին նստած անկաճ էր դնում, մոնթերը ամենն իրան արածը ասելով էկան, գնացին։ Տեհավ որ մըթնեց, իրան ղազիցը մի բան ասող չէլավ, վի կացավ փոշման էկավ դուքանչու կուշտը, ասավ.— Բարի րիգուն քի, դուքանչի՛։

Ասավ.— Ասսու բարին քի։

Ասավ.— Ըստի մի դուքանչի տղա կար, ո՞ւր ա։

Դուքանչին ասավ.— Ջհուդի տղա՛, խելքդ խո կորցրիլ չե՞ս, ըստի տղեն ո՞վ ա տվել։

— Բա շորերս հանեցի, ըստի մի դուքանչի ջահել տղի պահ տվի, ես հենց գիտեմ էս դուքանն ա։

— Չէ՛, ջհուդի տղա, շըշկիլ ես գձել, ըստի ջահել տղա չկա, ես եմ իմ դուքանումը։

Ջհուդի տղեն վի կացավ, շատ փոշմանած գնաց տուն։ Քիրն ասավ.— Խի՞ ես ըտենց տխուր։

— Ի՞նչ անեմ,— ասավ,— էդ շան որդուն գտնում չեմ։

Ասավ.— Ես ռավոտը կերթամ ման կգամ, տես կգտնեմ, թե չէ։

Ախպերը ասավ.— Ձեռը վի կալ, էդ շան որդին քեզ էլ կխայտառակե։

— Չէ՛,— ասավ,— պետք ա գնամ։

Էդ պառավի տղեն գնաց էդ քշերը ջհուդի տան դռանը գրեց, թե՝ «Էդ պուճուր օղբաթն ա, հըլա մենձը եդնութին ա»։ Ռավոտը վի կացավ ջհուդի տղեն տեհավ, որ էդ գիրը գրել ա տան ճակատումը, գլուխը տարավ-բերեց։

Պառավի տղեն տեհավ, որ ռավոտը եդնեն ման պտի գան, վի կացավ գնաց մի պոյախչու կուշտ, հանեց իրեք մանեթ փող էրետբիրան, թե. «Չուր րիկուն ինչ որ առուտուր անեմ, էն էլ քեզ կտամ րիկունը, օղանց թողուս, ես էլ մի քիչ սովորեմ պոյախչութինը»։ Բոյախչին էրետ իրան։

Ջհուդի ախչիկը ռավոտը վե կացավ վաղ, ըստուր-ընդուր րեսին