Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ախչիկն ասավ.— Խոսացնիլ մի՛, որ սիրտսիվեր արին ա գնում:

Պառավի տղեն էն քշեր գնաց ջհդի տան ճակատին գրեց, թե. «Էդ պուճուր օղբաթն ա, հըլա մենձը եգնութին ա»։

Ջհուդի տղի հըրսանիքը նստեց, գնաց հրսանիքը թաքավորի տուն: Պռավի տղեն մոր տեղը նեղեց, թե.— Գնա թաքավորի աղբիսը ման արի, բալքի թաքավորի ախչկա լեհնիցը մի կտոր գտնուս:

Պառավը գնաց աղբիսի մեջ ման Էկավ, մի կտոր գտավ, Էբեր, էրետ տղին։

Տղեն վի կալավ, գնաց փողոց, Էն կտորիցը մի լեհին առավ իրա համար, Էրետ դարղուն թե. «Շուտ կարի»։ Դարղին կարեց, պառավի տղեն հագավ, դե ջահել տղա Էր, բեխ չուներ, մորուք չուներ, դառավ մի սիրուն ախչիկ։ Վի կացավ գնաց հըրսանիք։

Թաքավորի ախչիկը մտիկ արավ, տեհավ, որ իրա շորիցը մի օքմինի հագին Էլ ա կա ոչ։ Մեկ Էլ մտիկ արավ, տեհավ, որ մնի հաքին կա, իրան նման Էլ սիրուն ա, շատ աչքին դուր Էկավ, կանչեց իրան կուշտը։

Ասավ.— Չվել իմ թաքավերիքի օրը իմ կշտիցը պետք ա ուրիշ տեղ չգնաս։

Պառավի տղեն ասավ.— Ոնց որ ուզում ես, ընենց Էլ կանեմ։

Ռավոտը հրսանիքը գնաց ջհուդի տունը, թաքավորի ախչիկը պռավի տղին Էլ հետը տարավ, օչով չէր գիդում, թե նա տղա ա. էքսը թաքավերեք էլավ. րիկունը պառավի տղեն ասավ թաքավորի ախչկան թե.— Քու հերը որ ընդի մարդ ա խեղդում, տեհել ե՞ս, թե չէ:

— Տեհած չեմ,— ասավ թաքավորի ախչիկը։

Ջհուդի տղեն ասավ թե.— Ես էլ տեհել չեմ, սրտով ուզում եմ մի տենամ։

Պառավի տղեն վի կալավ, թե.— Ես դհա ավելի եմ ուզում, որ տեհած ըլենք, իրեքս էլ գնանք տենանք։

Վի կացան, գնացին տենելու։ Գնացին տեհան քանտիրը կախ արած, տակին մենձ ֆորը կտրած, ըսկամին կողքին դրած. մարդին վեր են հանում ըսկամուն, որ քանտիրը գձեն շըլինքը։ Ջհուդի տղեն շատ զարմացավ, թե.— Էս ի՞նչ բան ա սա։

Պառավի տղեն վեր էլավ ըսկամուն, քանդիրը քաշեց գձեց շլինքը, ասավ.— Թաքավորի ախչիկ, արի հըլա դու էլ փորձի, տես ինչ փիս բան ա։

Թաքավորի ախչիկն էլ վեր էլավ ըսկամուն, քանտիրը քցեց շլինքը, տեհավ շատ փիս բան ա, վեր էկավ։