Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պրախոդչին ասավ.— Ես ի՞նչ մեղավոր եմ, որ ինձ ասում ես, ինչ որ բերել են՝ ես էն եմ գրել։

Ջհուդը տեհավ, որ նաղդ էլի էդ շան որդու արած բանն ա, էնդի էվետ ջհուդի շանը դուս էկավ, պրծավ։

Վերջին ժամանակը մի ուրիշ քաղաքումը մի թաքավոր կար, էդ թաքավորը էդ բաները իմանալով, մի գիր գրեց էս թաքավորին թե. «Ի՞նչ թավուր թաքավոր ես, որ ըգթավուր բան ըլում ա քու քաղաքումը, չես կարում գողը բռնես»։

Էդ թաքավորը էս բանի վրա շատ նեղացավ, ասավ իրա ժողովրդին թե.— Աստված կսիրեք, գտեք էդ տղին։

Ասին.— Ո՞նց գտնենք, կվախի, լիս չի ընկնի։

Ասավ.— Ըտե չենք անիլ, մի թուղթ կտամ ձեզ, որ էդ տղին գտնուք, ասեք, որ թաքավորը ասում ա՝ էն թաքավորի տանիցը մի բան գողանաս բերես, ես քու մեղքերդ կբախշիմ։ Եթե սուտ դուս գամ, ինչ որ կարող ես, ինձ արա։

Պռավի տղեն իմացավ էդ բանը, գնաց թաքավորի ախչկան ասավ թե.— Բանը հիմի շիտակվեց, դուն քեզ հմար էդ թորնումը կկենաս, որ ես գնամ թաքավորի կուշտը, ասեմ, որ էդ բաները ես իմանամ, յա քեզ ինձ կտա, յա իմ գլուխը կկտրի։

Գնաց թաքավորի կուշտը, գլուխ էրետ, կանգնեց։

Թաքավորը հարցրեց.— Ո՞վ ես։

Ասավ.— Թաքավորը ապրած կենա, ես եմ էդ բաների անողը, կուզես բախշի իմ մեղքերը, կուզես գլուխս կտրի։

Թաքավորն ասավ.— Չէ՛, որդի, քու գլուխը կտրիլ չեմ, թե էդ բաների անողն ես, մի բան կասեմ, թե կկատարես, ինչ որ ուզես՝ կտամ։

Ասավ.— Ասա՛, թաքավորը ապրած կենա, ինչ որ ուզես՝ կկատարեմ։

Թաքավորն ասավ.— Կուզեմ, որ գնաս էս մեր հրևան թաքավորիցը մի բան գողանաս, բերես։

— Աչքիս վրա,— ասավ պառավի տղեն,— ուզո՞ւմ ես՝ իրան գողանամ բերեմ։

Թաքավորն ասավ.— Ո՞նց կգողանաս իրան, թե ըտենց բան անես, աշխարքի տակին ինչ որ ուզես՝ կտամ։

— Դու ինձ քառասուն օր ժամանակ տուր, տես ո՞նց եմ բերում։

— Տվի՜,— ասավ թաքավորը։

Պառավի տղեն վի կացավ, գնաց էն թաքավորի կուշտը։ Նրան