Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էկան հավաքվեցին։

Պռավի տղեն ասավ.— Անկաճ դրեք, տեհեք ի՞նչ ձեն ա դուս գալիս ըստիան։

Պռավի տղեն ասավ էկել ենք աստծու կուշտը, ինչ որ ասել եմ, պետք ա անես։

Իշի պես զռաց՝ նա էլ զանդուկի միչիցը զռաց, շան պես հաչեց՝ նա էլ զանդուկի միչիցը հաչեց, գիլի պես օռնաց՝ նա էլ զանդուկի միչիցը օռնաց։

Թաքուն թաքավորին ասավ.— Գիտե՞ս, խի՞ստ եմ ըթենց անում։

Թաքավորն ասավ.— Ինչի՞ ես անում։

Ասավ.— Ըսենց եմ անում, որ դու նրան ասես, թե քեզ ըտենց զռացնողը ինձ էլ էն բաները կանի՞, թե ոչ։

— Դե ապրես, մի բաց արա, տենանք ի՞նչ կա մեչը։

Պռավի տղեն բաց արավ ղանդուկը, տեհավ թաքավորը տըկլոր զանդուկի միչումը, շամդամը վառած կշտին։ Վեր կացավ, մտիկ արավ դե՛ս, դե՛ն, տեհավ՝ աստված չկա, թաքավորը իրան սինոդովը կշտին կանգնած են։ Ասավ.— Թաքավո՛ր, ես ամոթով մնացի, շոր տվեք հագնեմ, տենենք էս ի՞նչ բան ա էկել իմ գլուխը։

Շորը բերին, տվին՝ հագավ։

Թաքավորը հարցրուց, թե.— Քեզ ո՞վ ա բերել։

Թե.— Հոգիառը զանգուլակով էկավ իմ մոտ, թե՝ հոգիդ առնեմ պտի. նա էբեր:

Թաքավորր պռավի տղին կանչեց, թաքավորին հարցրեց, թե.— Էս տղին ճնանչում ե՞ս։

Ասավ.— Ճնանչում եմ։

Հարցրուց թե.— Ո՞վ ա, որ ճնանչում ես։

Թե.— Իմ խորակ էփողն ա։

— Ոչ թե քու խորակ էփողն ա, էն տղեն ա, որ էն բաները անում ա, քեզ էլ բերողը դա ա։

— Դրո՞ւստ։

Թե.— Դրուստ, բա խի՞ իր ինձ գիր գրի վրեն գրում, թե. «Մի գողն ի՞նչ ա, չես կարում բռնի», բա էդ գողը ո՞նց ա քի գողացել ու բերել, որ դու չես իմացել։

Թե.— Ես մեղա աստծու։

— էդ բավական չէ, պետք ա էս տղին մի հացի հասցընենք, ես խոսք եմ տվե։

Թե.— Ես իմ թաքավորությանս կեսը տվի։