Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

39. ՔՈՍԻ ՀԵՔԻԱԹԸ

Մի դարբին է ըլլում, մի տղա է ունենում: Էս դարբինը իրան կշտին բանացնելիս է եղել իրան տղեն։ Դարբնի ճիկերն էկել է իրան տղի վրա։ Ճիկերն որ եկել է, չաքուճը գցել է, որ գլխին տա։ Գլխին չի դիպչում, չաքուճը գնում ա ընկնում բոստան: Դարբնի տղեն ճիգվում է նորից բըժնըվում, գնում թաքավորի աղջիկը ուզում։

Էս թագավորի աղջիկը գալիս է, որ տեսնում, որ սա մի քեսիբ տղա է, որ տանը զատ չունի, ասում է.— Ա՜յ տղա, դու որ քեսիբ տղա իր, ես էլ թագավորի աղջիկ, դու ինչի՞ ինձ հ՚ուզեցիր։

Ասում է.— Դե ես ի՞նչ անեմ, աստծու հրամանն էր։ Ես գիշեր երազումս քեզ տեսա, որ հ՚ուզեցի։

Էն աղջիկն ասում է.— Ա՛ տուն շինվի, ես էլ երազում տեսա, որ իրար ուզում ինք։

Դա ասում է.— Էսենց է, աստծու կամքն է։ Աստծու կամքով կարող ենք ապրել։

Ասում է թագավորի աղջիկը.— Ա՜յ տղա, քու հերդ էն չաքուճը, որ վրա արավ քու գլխիդ որ դիպչի, չի դիպավ, դուս բոստան վեր ընկավ, էն չաքուճը գնա բեր, էդ չաքուճը տար, դու դրա գինր չես գիտենալ, բազարում դարբիններ գիտենան, որ նա ինչ կարժե, կըտանես նրանց վրա կծախես: