Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պառավն ասում ա․— Թգավորն ապրած կենա, դու էն տղին կանչե քու կուշտն ու նրան ասա, որ գնա Օխտը սարի քմակիցը Ղըռխանասին բերե։ Թե որ կարենա ոչ բերե՝ գլուխը տալ տու ու կնգանը քե վե կալ։ Թգավորը կանչում ա էս Թոռչու տղին, ասում, որ գնա Օխտը սարի քմակիցը Ղըռխանասին բերե, թե որ կարենա ոչ՝ գլուխը տա։ Թգավորիցը իրեք օր մհուլ ա ուզում Թոռչու տղեն։ Թգավորը նրան իրեք օր մհուլ ա տալիս։ Թոռչու տղեն գլուխ ա տալիս թգավորին ու թուշ դալիս տուն։

Րիգունը տղեն տուն ա գալիս ունքերը կիտած, լացակնքած նստում կրակի ղրաղին։

Կնիկը հարցնում ա․— Ի՞նչ ասավ թգավորը, ի՞նչի ես ունքերդ կիտել։

— Ո՞նց չի կիտեմ ունքերս, էն որ թգավորն իր ղոշունով կարում չի բերե, ինձ ասել ա, որ բերեմ իր հմա։ Պետք ա գնամ Օխտը սարի քմակիցը բերեմ Ղըռխանասին, թե չէ՝ թգավորը գլուխս տալ պտի։

— Էդ դարդակ բանի հմա էլ ինչի՞ ես դարդ անում,— ասում ա կնիկը։— Գնա թգավորից օխտը բեռը բամբակ ուզե, օխտը բեռը քացախ ու արի։

Թոռչու տղեն նի ա հասնում թգավորի կուշտը, վեր ունում օխտը բեռը բամբակն ու օխտը բեռը քացախն ու գալիս տուն։

Կնիկն ասում ա.— Օխտն օր ճամփա կերթաս, ամեն օր մի սար անցկկենաս։ Վրա Օխտը սարի դոշին կտենուս մի աղբուր, աղբրի ակը օխտը բեռը բամբակովը կկապես, աղբրի ջուրը դուս կոծես, օխտը բեռը քացախը կոծես մեջը։ Ղըռխանասին կգա, կխմե, կհարբի, վրեն կնստիս կքշես, կերթաս թգավորի տունն ու իրան կտաս։

Թոռչու տղեն որ էս լսում ա, ունքերը նոր բացվում են, շատ ուրախանում ա. գնում ա թգավորի ամարաթը, օխտր բեռը բամբակ ու օխտը բեռը քացախ ուզում, ճամփա ընգնում[1]։ Օրը մի սար անցկենալով՝ գնում հասնում ա վրա Օխտը սարին։ Գդնում ա աղբուրը, հմա որ Ղըռխանասու ոտնատեղերը տենում ա, վախիցը սիրտը փորիցը ընգնում ա։ Ուց որ կնիկն ասել էր՝ օխտը բեռը բմբակով կալնում ա աղբրի ակը, ջուրը դուս ածում, քցախով

  1. Գործողության անհարկի կրկնությունը բանասացի մոռացության հետևանքով է–Ծ․ Կ․։