Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էն տղեն տանում է չաքուճը բազար, տալի վեց ապասու, մի ապասուն հաց առնում, մի ապասուն էլ չայ ու շաքար առնում, բերում է իրան տուն, իրան ընտանիքի մորը։ Էդ կնիկը մի խալիչա է գործում, էս տղին ասում է.— Ա՛յ տղա, դու էդ խալիչեն տար բազարի մեջը ծախի, ըմմա ինչ անես, քոսա մարդու չտաս։

Էս տղեն լսում է ու էդ խալիչեն վեր ունում ու տանում, տանում է բազարի մեջը ծախսը հանում, տեսնում է էն տեղաց մի մարդը ձեն ածում, թե.— Այ տղա՜, էդ խալիչու գինը ի՞նչ ա:

Էդ տղեն էլ ասում է.— Քսան թուման է։

Դա ասում է.— Ինձ վրա բի ծախի, ես քառասունհինգ թուման կտամ։

Դա Էլ ասում է.— Լավ կլի, կծախեմ։

Ժում մտիկ է տալիս, տեսնում է, որ քոսա է։

Ասում է.— ՉԷ՛, քեզ վրա չեմ ծախիլ։

Քասեն տեսնում է, որ էդ տղեն խրատով է, քոսի վրեն չի ծախիլիս, գնում է էն կողմի վրա։ Քոսեն գնում է իրան երեսի վրեն միրուք սարքում, դառնում ուրիշ կողմով, փաթ տալիս, գալում է բազար տղի առաջ։

Ասում է.— Տղա՛, էդ խալիչեն ինձ ծախի։

Տղան ասում է.— Կծախեմ։

— Գինն ի՞նչ է։

— Քառասունհինգ թուման։

Տալիս, առնում է մեր Քոսեն ու տղին տանում իրա տուն, պատիվ անում, որ խալիչեն իր վրա ծախեց, լավ պատիվ կանե և թե փող կուտա Քոսեն էդ տղին։

Տղեն վեր է ըլլում, առնում փող, գնում իր տուն, իր կնկա կուշտ։

Կնիկն ասում է.— Ա՜յ տղա, խալիչեն ո՞ւմ վրա ծախեցիր։

Տղեն ասում է.— Քոսե մր էկավ չտվի, մե մորուքավոր մարդու վրա ծախեցի, կնիկն հասկանում է, որ Քոսին է ծախել։

Ասում է.— Ա՛յ տղա, Քոսին էս տվել։

Տղեն ասում է, թե.— ՉԷ՛, մի միրուքավոր մարդու տվի։

Կինն ասում է.— Ա՜ տղա, դու գիտես, խեղճ ու մեղք քու շըլինքին, հետո մենք դրանից վնասվել դենք, բայց ես ասի, որ Քոսի վրա չծախես։

Տղեն ասելիս է, թե.— Ես մորուսավոր մարդու մը տվի, նա ինձ տարավ իր տուն, լավ պատվեց, պետք ա ես էլ կանչեմ իմ տուն պատվեմ նրան։