Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փողը վեր էնում, գնում բազար, որ մսեղեն, այնոյին առնու, բերե իր տուն։ Բերում է իրան տուն, կնիկը կերակուր է պատրաստում էդ տղին։

էդ կնիկը ժումը ասում է.— Ա՜յ տղա, Քոսին չասես՝ իմ կնիկը էստեղ է. ասե՝ հերանց տանն է։

Ու ելնում մտնում ամբարի մեջ։

Էս Քոսեն գալիս է, ու հետը բանկի գինի, այսինքն՝ քարթու գինի։ Դրանք, որ սկսում են հաց ուտելու, Քոսեն սուտ բանկի գինուց լեցում է, իրա մորուքով վեր ածում, կեվա թե՝ խմեցի։ Տղեն գիտում է, թե Քոսեն թամուզ խմեց գինին։ ժում դառնում ածում է, տալիս տղին։

Ասում է.— Հիմի էլ դու խմի մի բաժակ։

Խմում է տղեն բանկի հընկնում, մեռելի նման քնում է։ Երբ տղեն քնում է, Քոսեն վեր կենում, սկսում սրա տան մեջ ման գալ: Ման ա գալի, տեսնում, որ սրա տան ամբարի մեջը, հրե՛ս, կնիկ հոն է, բռնում է էդ կնկան ու դուս բերում, վերնում տանում իրան տունը։ Հիմի դրան թողենք ուր տեղը, էս տղից ասենք։

Էս տղեն զարթնում է, որ իրան տանը ոչ Քոսա կա, ոչ կնիկ կա։

Ասում է.— Ա՜խ աստոծ ջան, էս ի՞նչ օղբաթ էկավ իմ գլուխս։ Թենց ասում է ու ինքը զոլում ման գալու իրա կնկանը։ Դա գնում է ու մի պառավ մարդի ռաստ ա գալի։

Էն պառավ մարդը ասում է.— Ա՜յ տղա, դու ի՞նչ մարդ ես։

Ասում է.— Պա՛, էս իմ կնիկը մի խալիչա գործեց, ես տարա բազարումը մի քոսի վրա ծախեցի, էդ Քոսեն էկավ իմ տունս, իմ գլուխս օղբաթ բերուց, ժում իմ կնիկս տարավ, հիմա ես ելեր եմ հընկեր ման գամ, որ գտնեմ։

Էս մարդն ասում է.— Ա՛յ տղա, դու թենց ման գալով չես կարողանալ գտնել։

էդ տղեն ասում է.— Պա՞, պիձա ջան, ինչպե՞ս կգտնեմ։

Նե լե ասում է.— Ա՛յ տղա, դու գնա մը քիչ կանֆետ, թել, ասեղ, մանտրուք առ, ածա մի խուրճընի մեջ, հընկի հայաթները, ասա. «Ա՜յ մանտրուք առնող, մանտրուք ո՞ւմ հարկավոր է»։ Թենց կգտնես։

Տղեն լսում է պիձուն, ժում գնում ա, առնում ա մանտրուք, ածում ա իրան խուրջին, սկսում տունե տուն ման գալը։ Ղի ա տալի, թե. «Ա՜յ մանտրուք, ո՞ւմ Է հարկավոր»։