Jump to content

Էջ:Հեքիաթ8.pdf/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընդուր կնիկը իմանում է, իրանց քոծերին ասում է.— Գնացեք, էն մանտրուք ծախողին կանչեցեք գա ըստի։

Դրանք՝ էդ քոծերը, գնում են, կանչում են, բերում են կնգան կուշտը։

Կնիկն ասում է, որ.— Ա՜յ տղա, ի՞նչ ես ծախում։

Նե լե ասում է.— Խանո՛ւմ, մանտրուք եմ ծախում։

Խանում ասում է.— Ի՞նչ մանտրուք է, բաց արա խուրճին, որ տեսնեմ:

Բաց անում է խուրճին տղան, ասում է. «Կանֆետ, ասեղ, թել բան է»։

Դա էդ խանումը կանֆետը առնում է տալի իրան քոծերին ու դուս ըղարկում։ Դառնում է էն տղին, ասում է.— Ա՜յ տղա, ինձ կճանաչե՞ս։

Նե լե ասում է.— Խանում, չէ, չըմ ճանաչեր։

Խանումն ասում է.— Չէ ես քու կնիկն եմ, որ ես ասեի՝ Քոսեն մեր գլուխր օղպաթ պտի բերիլ, հիմա դու գնա դրսերում, բազարում պտտե, իրեք օրեն եդ կգաս։

Հըմի խապարը որտեղի՞ց տանք՝ Քոսիցը։

Քոսեն կգա տունը, էդ կնիկը կասի.— Դու գնա ֆլան ճամբումը հըրամբաշիք կան։ Նրանք ճոթ են բերում պարխանով, դեվով, դու նրանց առաջը կտրիր, թալանի ու բեր։

Էս Քոսեն լսում է ու գնում։

էդ Քոսին թողունք էդ տեղ կենա։

Էս կնիկն ինքն իրան քոծերին ասում է.— Ես մի զապիսկա կգրեմ, դուք տարեք տվեք բազարում մի ջհուդ կա, տվեք նրան։

էդ քոծերը վեր են ելնում ու տանում էդ զապիսկեն։ Տանում են ջհդին տալի։ Ջհուդ կարդում է, տեսնում է, որ էս կնիկը քարթու գինի է ուզել, ջհուդը մի պուճուր շուշեն լքցնում է, տալի քոծին, էս քոծը տանում է տալի խանումին։

Խանումն ասում է.— Դե՜հ, սամավարը գցեցեք, հըրես Քոսեն կգա, օր չայն հազըր ըլլի, խմի։

Էս քոծերը սամավարը պատրաստում են, ըրիկունը տեսնում են Քոսեն եկավ դեվենին բառցած։ Ճոթը բերուց. ճոթը վեր են բերում դեվենուցը, բերում են տունը։

Ասում է թե.— Չայ շինեցեք, բերեք խմեմ։

Էդ կնիկն ասում է.— Նստի, էս րոպեին չայ պատրաստեմ։

էդ կնիկը գնում է ժում էդ քարթու գինուցը բերում չայու հետ խառնում։ էդ Քոսեն խմում է։ Խմում է թե չէ, քնում է, հընկնում է բանկի։